• Latest news

Գիտնականները ծրագրում են մարդկային օրգաններ աճեցնել խոզի օրգանիզմում

4 դեկտեմբերի, 2019  15:47

Մեյձի համալսարանի գիտնականները ծրագրում են մարդկային ենթաստամոքսային գեղձ աճեցնել խոզի օրգանիզմում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գիտնականները ծրագրում են գենային մոդիֆիկացիայի ճանապարհով խոզի սաղմին զրկել ենթաստամոքսային գեղձ «ստեղծելու» հնարավորությունից, որից հետո ներդնել մարդկային խթանված ցողունային բջիջներ եւ կենդանու օրգանիզմում աճեցնել մարդկային ենթաստամոքսային գեղձ:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում համանման հետազոտությունների արգելքը հանվել է միայն մարտին: Ճապոնացի հետազոտողներն անմիջապես օգտվել են դրանից: Այս պահին մկների վրա համանման փորձերի են պատրաստվում նաեւ Տոկիոյի համալսարանում: Ընդ որում՝ Ճապոնիայում նախկինի պես արգելված է մարդուն օրգաններ փոխպատվաստել, որոնք աճեցվել են կենդանիների մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել