• Latest news

Ուլտրաձայնով հատուկ սաղավարտը կարող է օգնել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում

4 դեկտեմբերի, 2019  17:56

Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի հետազոտողները ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մոտեցում։ Նրանք առաջարկում են օգտագործել ուլտրաձայնով սաղավարտ, որը հեմատոէնցեֆալիկ պատնեշով թափանցում եւ քայքայում է պացիենտի ուղեղի բշտերը։

Համաձայն գիտական տեսությունների մեծ մասի՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառը բետա-ամիլոիդային բշտերը եւ տաու սպիտակուցներն են, որոնք կուտակվում են ուղեղում եւ խախտում նեյրոնների միջեւ կապը, ինչի պատճառով մարդը սկսում է կորցնել հիշողությունը եւ իմացական հատկությունները։ Ժամանակի ընթացքում այս ամենը հանգեցնում է ծերունական տկարամտության դասական ախտանշանների առաջացմանը։

Ստացվում է, որ առայժմ անբուժելի այս հիվանդության հաջող բուժման համար անհրաժեշտ է ինչ-որ կերպ քայքայել այդ սպիտակուցային կուտակումները։ Բայց սա էլ հենց գլխավոր դժվարությունն է, չէ՞ որ ուղեղը լավ պաշտպանված է «ներխուժումներից» այսպես կոչված հեմատոէնցեֆալիկ պատնեշով, որը թույլ չի տալիս, որ արյան հետ թափանցեն կողմնակի սուբստանցիաներ։ Հենց այդ պատճառով աշխարհում գոյություն ունեն չնչին քանակությամբ դեղեր, որոնք կարող են անմիջապես ուղեղ թափանցել։

Եվ ահա այժմ գիտնականներն առաջարկել են սաղավարտ, որը կարող է ազդել ուղեղի վրա ուլտրաձայնով։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Ալցհեյմերի հիվանդություն ունեցող երեք հիվանդի մոտ այդ տեխնոլոգիայի օգնությամբ հեմատոէնցեֆալիկ պատնեշը «կոտրվել» է. փորձերի ընթացքում այդ սահմանափակումը հանել են 24 ժամ դրա նորից գործի դրվելուց առաջ։

Փորձի նպատակը հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով թափանցելն էր, այսինքն՝ բուն տեխնոլոգիայի մշակումը։ Ոչ մի դեղամիջոց պացիենտի ուղեղի մեջ չի ներարկվել, դա իրականացվելու է արդեն հաջորդ փուլում։ Առայժմ գիտնականները ստացել են հեմատոէնցեֆալիկ պատնեշից՝ ծերունական տկարամտության տարբեր դեղերի ճանապարհին գլխավոր արգելքից ներս թափանցելու հնարավորություն։ Դրա մշակմամբ զբաղվում են բազմաթիվ գիտական կոլեկտիվներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է