• Latest news

Ո՞ր տարիքից պետք է սկսել ստուգվել քաղցկեղի հանդեպ ժառանգական նախատրամադրվածության դեպքում

9 դեկտեմբերի, 2019  20:26

Ո՞ր տարիքից պետք է սկսել կանխարգելիչ բուժզննումներ անցնել քաղցկեղի հանդեպ ժառանգական նախատրամադրվածության դեպքում։ Մոսկվայի մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի ուռուցքաբանական բաժանմունքի ղեկավար, բժիշկ Ալեքսանդր Ալլահվերդյանը հավաստիացնում է, որ այս հարցում կարող է օգտակար լինել տեղեկությունը մերձավոր ազգականների մասին, որոնք հիվանդացել են օնկոլոգիական հիվանդություններով։

«Եթե խոսելու լինենք զննման սխեմայի մասին, ապա այն այսպիսին է. քաղցկեղով հիվանդ ազգականի մահվան տարիքից պետք է հանել 10 տարի։ Հենց այդ շրջանում պետք է սկսել կանոնավոր զննում անցնելը։ Եթե, օրինակ, հայրը մահացել է քաղցկեղից 56 տարեկանում, մարդը պետք է բուժզննումներն սկսի 46 տարեկանից հետո ամեն տարի»,- ասել է Ալեքսանդր Ալլահվերդյանը։

Ուռուցքաբանի խոսքով, եթե մարդը «վատ» ժառանգականություն ունի, բուժզննում պետք է անցնել կանոնավորապես, մշտապես առողջական վիճակը հսկողության տակ պահելով։ Միեւնույն ժամանակ, բացի բժշկի դիմելուց, պետք է պլանային կանխարգելիչ զննումներ անցնել։

«Ամեն մարդ պետք է տարին մեկ անգամ  ֆլյուորոգրաֆիա անցնի, արյուն հանձնի։ Կանայք կես տարին մեկ պետք է այցելեն գինեկոլոգի եւ գոնե շաաբթը մեկ անգամ զննեն կաթնագեղձերը՝ կասկածելի գոյացությունների առկայության ստուգման համար»,- ասել է մասնագետը «Էկոնոմիկա սեւոդնյա» ամսագրին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել