• Latest news

Ինչո՞ւ է կանանց համար այդքան կարեւոր սպորտով զբաղվելը

11 դեկտեմբերի, 2019  13:23

Ֆիզիկական ակտիվությունը կանանց համար նույնքան կարեւոր է, որքան տղամարդկանց. կանայք, ովքեր զբաղվում են սպորտով եւ լավ վիճակում են, քաղցկեղից, սրտի հիվանդություններից եւ այլ պատճառներից մահանալու ռիսկին շատ ավելի քիչ են ենթարկված, քան ավելի պասիվ կյանք վարողները։ Այս մասին Լա Կորունյա (Իսպանիա) համալսարանական հիվանդանոցի գիտնականները ներկայացրել են Սիրտ-անոթային վիզուալացման եվրոպական ասոցիացիայի EuroEcho 2019 համաժողովում։

Ավելի վաղ կանանց համար ֆիզիկական ակտիվության օգտակարության մասին տեղեկատվությունն այնքան էլ շատ չէր, քանի որ նման հետազոտությունների մասնակիցների մեծ մասը տղամարդիկ էին։

Իսկ այժմ գիտնականներն ուսումնասիրել են 4714 մեծահասակ կանանց տվյալները, որոնց միջին տարիքը 64 էր։ Կանայք սիրտ-անոթային հիվանդությունների բուժզննում են անցել, ինչպես նաեւ պետք է հանձնեին վազքուղու թեստ, իսկ հետո վազեին որքան հնարավոր է արագացող ինտենսիվությամբ, մինչեւ սեփական ուժերի սահմանագիծը։

«Լավ վիճակում գտնվող մասնակիցները կարողացել են 4 աստիճանահարթակը հաղթահարել 45 վայրկյանում կամ շատ արագ՝ 6 սանդղահարթակով»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Խեսուս Պետեյրոն։

Նման վերելքը՝ առանց շունչ քաշելու համար կանգ առնելու, կազմում է 10 մետաբոլիկ էկվիվալենտ (МЕТ)։ Այնուհետեւ հետազոտողները համեմատել են կանանց, ովքեր 10 եւ ավելի MET-ի են հասել, այն կանանց հետ, ովքեր չեն հաղթահարել այդ բեռնվածությունը։

Հաջորդ 4,5 տարիներին 345 կին մահացել է սրտի հիվանդություններից, 164-ը՝ քաղցկեղից եւ 203-ը՝ այլ պատճառներից։ Միեւնույն ժամանակ, մահացության ամենամյա մակարդակը սրտի հիվանդություններից գրեթե 4 անգամ ավելի բարձր է եղել այն կանանց շրջանում, ովքեր սպորտով չեն զբաղվել՝ լավ վիճակում գտնվող կանանց համեմատ (2,2 տոկոս 0,6-ի դիմաց), քաղցկեղից՝ երկու անգամ բարձր (0,9 տոկոս 0,4-ի դիմաց), այլ պատճառներից՝ ավելի քան չորս անգամ բարձր (1,4 տոկոս 0,3-ի դիմաց)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել