• Latest news

Բժիշկները ոտքի ցուցամատը կարել են ձեռքի բութ մատի փոխարեն

13 դեկտեմբերի, 2019  13:09

ԱՄՆ Միչիգան նահանգից  տաքսիդերմիստ Էյդեն Էդքինսը դժբախտ դեպքի հետեւանքով զրկվել էր ձախ ձեռքի բթամատից: Նրա կյանքի որակը բարձացնելու համար բժիշկները բթամատի տեղում կարել են ոտքի ցուցամատը:

Fox News-ի կայքը հայտնում է, որ 2019 թվականի ապրիլին տղամարդը աղջկա համար փայտից նվեր էր փորագրում: Նա աշխատելիս պատահաբար կտրել է մատը, բայց ցավ չի զգացել եւ սկզբում դա չի նկատել:

Ո՛չ տուժածը, ո՛չ նրա ընտանիքը չեն կարողացել գտնել կտրված մատը, ուստի անհնար էր այն նորից իր տեղում կարել: Տղամարդը մի քանի ամիս ապրել է առանց ձեռքի բթամատի, ինչը զգալիորեն վատթարացնում էր նրա կյանքի որակը:

Միչիգանի համալսարանի հիվանդանոցի մասնագետները օգոստոսին հեռացրել են պացիենտի ձախ ոտքի ցուցամատը եւ այն կարել ձախ ձեռքի կորցրած մատի փոխարեն: Վիրահատությունը հաջող է անցել: Դրանից հետո պացիենտը մի քանի ամիս զբաղվել է ձեռքերի մարմնամարզությամբ՝ մատի շարժողական ունակությունը վերականգնելու համար: Հիմա նա կարողանում է այն ծալել եւ ուղղել, ինչի շնորհիվ ձեռքն ավելի շարժուն է դարձել:

Լուսանկարը՝ Heather Adkins

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել