• Latest news

Գիտնականները վտանգավոր մանրէներ են գտել դիմահարդարման միջոցների մեջ

13 դեկտեմբերի, 2019  19:02

Դիմահարդարման միջոցները (սպունգներ, վրձիններ), ինչպես նաեւ թարթիչների ներկերը, աչքերի մատիտները, շուրթերի փայլը եւ շրթներկը ժամանակի ընթացքում աղտոտվում են վտանգավոր մանրէներով։ Այս մասին ասվում  է Journal of Applied Microbiology-ում հրապարակված հետազոտությունում։

Գիտնականների ստացած տվյալների համաձայն՝  կոսմետիկ միջոցների 90 տոկոսը վարակված է վտանգավոր մանրէներով, այդ թվում ոսկեգույն ստաֆիլոկոկով (Staphylococcus aureus), աղիքային ցուպիկով (Escherichia coli) եւ այլն։ Դրանք միշտ չէ, որ առաջ են բերում հիվանդություններ, բայց ստաֆիլոկոկն, օրինակ, կարող է ինչպես մաշկի թարախային հիվանդությունների, այնպես էլ կյանքի համար վտանգավոր թոքաբորբի ու սեպսիսի պատճառ դառնալ։ Միայն ԱՄՆ-ում այդ վարակի հետ են կապում տարեկան  մոտ 50 հազար մահեր։

Իսկ աղիքային ցուպիկը թեեւ մարդու աղեհամակարգում նորմայի մեջ է, բայց կարող է առաջ բերել հիվանդություններ՝ հայտնվելով այլ օրգաններում ու խոռոչներում (օրինակ՝ այն միզուղիների վարակի հիմնական պատճառն է)։ Դրա առկայությունը առարկաների վրա վկայում է կղանքային աղտոտվածության մասին։

Գիտնականները հետազոտել են 467 միջոց՝ 96 շրթներկ, 92 աչքի մատիտ, 93 թարթիչների ներկ եւ 79 սպունգ դիմահարդարման համար։ Նմուշներ, բնականաբար, վերցվել են ոչ նոր, այլ արդեն օգտագործված միջոցներից։

Պարզվել է, որ որքան բարձր է ջրի պարունակությունը դիմահարդարման միջոցներում, այնքան ավելի բարձր է դրանցում մանրէների առկայության ռիսկը։ Հետազոտության հեղինակներն առանձին նշել են, որ ձվանման սպունգներում առավել հաճախ հայտնաբերվում են սնկեր։

Հետազոտության հեղինակները որոշել են հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում կոսմետիկայի այդպիսի զանգվածային աղտոտումը ախտածիններով։ Պարզվել է, խնդիրը դրանց ոչ ճիշտ օգտագործումն է։

Կոսմետիկ արտադրանքի օգտագործման ժամկետը պայմանավորված է կոնսերվանտների կյանքի ժամկետով, որոնք պաշտպանում են այն միկրոօրգանիզմներից։ Ինչպես պարզվել է ոչ մեծ հետազոտության ընթացքում, որն անցկացվել է Բրազիլիայում, մարդկանց 97,7 տոկոսը շարունակում է կոսմետիկան օգտագործել պահպանման ժամկետը սպառվելուց հետո։

Իսկ նոր հետազոտությունում մասնակիցների 93 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի լվացել սպունգները, 64,4 տոկոսը դրանցից օգտվել է այն բանից հետո, երբ դրանք ընկել են հատակին։

Գիտնականներն ընդգծում են, որ անգամ մաքրումից հետո բարձր է այդ առարկաների աղտոտված մնալու ռիսկը։ Դիմահարդարման սպունգները կարելի է լվալ տաք օճառաջրով, բայց լավ չչորացնելը միայն նպաստում է միկրոբների բազմացմանը, նախազգուշացնում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։