• Latest news

Գենետիկները պլանավորում են ստեղծել հավելված ԴՆԹ-ով ծանոթությունների համար

13 դեկտեմբերի, 2019  20:10

Հայտնի գենետիկ Ջորջ Չերչը հայտարարել է, որ մասնակցում է օնլայն ծանոթությունների հավելվածի ստեղծմանը, որն ունի պոտենցիալ զուգընկերների ԴՆԹ համեմատության գործառույթ։ Նման անալիզը, մասնագետի խոսքով, թույլ կտա նվազեցնել վտանգավոր ժառանգական հիվանդություններով երեխաների ծնվելու ռիսկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հասարակությունը միանշանակ չընդունեց այս նորությունը՝ Չերչին ու նրա նախագիծը  մեղադրելով այլասերման եւ ռասիզմի մեջ։

Ինքը՝ Չերչը, ակտիվորեն հանդես է գալիս մարդկային գենոմի խմբագրման օգտին։ Նրա աշխատանքային խումբն այժմ աշխատում է մամոնտին վերակենդանացնելու փորձերի, ծերությունը երիտասարդացնելու, ինչպես նաեւ մարդու ԴՆԹ խմբագրման վրա, ինչը թույլ կտա այն դարձնել անընկալունակ ՄԻԱՎ-ի հանդեպ։

Օնլայն ծանոթությունների հավելվածը մասնագետի նախագծերից մեկն է։ Նրա խոսքով, եթե հավելվածը պոտենցիալ զուգընկերների մոտ հայտնաբերի գենոմի վտանգավոր մուտացիաներ, այն կնախազգուշացնի։

Իսկ եթե նման մուտացիաներն ապագա ծնողների մոտ համընկնում են, բնածին հիվանդությունների հավանականությունը նրանց երեխաների մոտ ավելանում է միջինը 25 տոկոսով։ Ակնկալվում է, որ հավելվածը բաց հասանելիություն չի տա օգտատերերի գենոմի մասին։ Բացի այդ, անալիզը, մասնագետի խոսքով, կվերաբերի միայն ամենավտանգավոր հիվանդությունների հետ կապված մուտացիաներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ