• Latest news

Հակաքաղցկեղային դեղամիջոցը կկիրառվի հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների դեմ պայքարի համար

19 դեկտեմբերի, 2019  12:14

Մյունխենի Տեխնիկական համալսարանի եւ Հելմհոլցի ինֆեկցիաների հետազոտման կենտրոնի գիտնականները հակաքաղցկեղային դեամիջոցը փոփոխել են հակաբիոտիկների ազդեցության հանդեպ կայուն ինֆեկցիաների դեմ նոր դեղ ստանալու համար:

Ինչպես փոխանցում է News-Medical.net-ը, ստացած միջոցն արդեն ստուգել են կրծողների վրա, եւ արդյունքներն անչափ խոստումնալից են:

Գիտնականներին հետաքրքրել է մարդկային կինազաների խումբը, որոնց համար գոյություն ունեն մեծ թվով ինհիբիտորներ: Նրանք քաղցկեղի բուժման համար կիրառվող կինազայի ինհիբիտորում փոխել են ակտիվ բաղադրիչը: Պարզվել է, որ այդ բաղադրիչը հրաշալի է գործում նաեւ դեղային բազմաթիվ կայունությամբ ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ: Հատկանշական է, որ մոդիֆիկացված նյութը օրիգինալից 10 անգամ ավելի արդյունավետ է եղել:

Կատարված փոփոխությունների շնորհիվ միացությունը դադարել է միանալ կինազաներին եւ սկսել է ներգործել անմիջաբար բակտերիայի վրա: Այն մի կողմից արգելակել է բակտերիալ սպիտակուցի ակտիվությունը, որը կարեւոր է էներգետիկ փոխանակության համար: Մյուս կողմից՝ ազդել է բջջային պատի վրա (ուժեղացրել է պատին հաստություն հաղորդող սպիտակուցների արտադրումը, ինչը բերել է բջջի պայթյունի)՝ այսպիսով առաջացնելով բազմակողմանի հակաբատերիալ ներգործություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել