• Latest news

Պայքար խումհարի դեմ. ի՞նչ է կարելի եւ ի՞նչ չի կարելի

8 հունվարի, 2020  14:29

Խնջույքից հետո ալկոհոլի օգնությամբ խումհարի դեմ պայքարելը կարող է մահացու վտանգավոր լինել, հավաստիացնում է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մասնագետ, հոգեբույժ-թմրաբան Եվգենի Բրյունը։

Նրա խոսքով՝ չի կարելի ալկոհոլի նոր չափաբաժին խմել, քանի դեռ օրգանիզմը չի մաքրվել խմված քանակությունից։ Իսկ դրա վրա ծախսվում է 3 օրից 3 շաբաթ։

«Եվ պետք է հասկանալ, որ այն, ինչ շատերն անվանում են խումհար, դա մնացորդային ալկոհոլացումն է, մնացորդային հարբածությունը։ Ուստի, խումհարը հաղթահարել ալկոհոլով չի կարելի»,- ասել է մասնագետը RT պարբերականին։

Իսկ ի՞նչ կարելի է անել խումհարից ազատվելու համար։

Բրյունը խորհուրդ է տալիս ոգելից խմիչքի օգտագործումից հետո խմել կեֆիր, որն ունի առանձնահատուկ սպիտակուցային ֆրակցիաներ, որոնք ներծծվում են տոքսինների մեջ։ Թմրաբանի կարծիքով՝ լավ են ազդում նաեւ թունդ բուլյոնները, կաղամբի թթվաջուրը եւ սաթի թթվով ցանկացած դեղամիջոց։

Իսկ ահա հարավկորեական Չեջուի Ազգային համալսարանի եւ Բժշկական գիտությունների ինստիտուտի հետազոտողները խումհարի լավագույն միջոց են համարում ծնեբեկը, տեղեկացնում է Wiley Online Library պորտալը։

Նրանց խոսքով՝ ամինաթթուները եւ հանքային տարրերը, որոնք պարունակվում են վաղահաս ծնեբեկում, նվազեցնում են թթվային սթրեսները, որոնց ենթարկվում են լյարդի բջիջները ալկոհոլի պատճառով։ Միեւնույն ժամանակ, մասնագետները հավաստիացրել են, որ ծնեբեկը կարող է ընդամենը թեթեւացնել խումհարը, բայց լիովին չի ազատի դրանից։

Սուն Յաթ Սենի (Չինաստան) համալսարանի մասնագետներն, իրենց հերթին, խումհարի լավագույն միջոց են անվանել լայմի եւ կիտրոնի գազավորված հյութը։ Հետազոտության տվյալների համաձայն, որը հրապարակվել է Royal Society of Chemistry-ում, այդ ըմպելիքը արդյունավետորեն խթանում է ֆերմենտների առաջացումը, որոնք տրոհում են ացետալդեհիդը՝ թունավոր քիմիական միացություն, որը կուտակվում է օրգանիզմում եւ ցավ ու սրտխառնոց առաջացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll