• Latest news

Ձմռանը բարձրանում է կաթվածի ռիսկը. Ինչպե՞ս է հնարավոր պաշտպանվել

13 հունվարի, 2020  14:57

Ձմռանը գլխուղեղի եւ սրտի կաթվածի հավանականությունն ավելի մեծ է, քան տարվա մյուս եղանակներին. արյունատար անոթները նեղանում են, ինչը ռիսկի խմբի մեջ մտած մարդկանց մոտ կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել: Կարծիք կա, որ ավելի քան 10 աստիճանով ջերմաստիճանի նվազումը կաթվածի հավանականությունը 12-18 տոկոսով մեծացնում է:

Ի՞նչ կարելի է անել ձմռանը կաթվածից եւ այլ խնդիրներից պաշտպանվելու համար:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնց հանձնարարվում է հետեւել.

  • Աշխատեք առողջ սննդակարգի հետեւել. խուսափեք վնասակար մթերքներից, որոնք մեծ քանակությամբ ճարպ եւ շաքար են պարունակում, վերահսկեք կարմիր մսի եւ աղի ուտելիքի քանակությունը:
  • Աշխատեք օրվա ընթացքում բանջարեղեն եւ մրգեր շատ ուտել:
  • Պահպանեք առողջ քաշ. մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից փոքր չպետք է լինի:
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է պարբերական լինի՝ շաբաթական 150 րոպեից ոչ քիչ
  • Վերահսկեք արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
  • Զարկերակային ճնշումը պահպանեք նորմայի սահմաններում՝ ս.ս. 120/80 մմ:
  • Վերահսկեք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
  • Եթե ծխող եք, հնարավորինս արագ ծխելուց հրաժարվեք:

Ի՞նչ ախտանշաններ կարող են ցույց տալ կաթվածը:

  • Մի կողմի թեքված դեմքը. սա առանձնապես նկատելի է, երբ մարդը փորձում է ժպտալ:
  • Թեւի թուլացում: Երբ կաթվածով մարդը սովորաբար չի կարողանում երկու թեւերը միաժամանակ վեր բարձրացնել:
  • Խոսքի դժվարություններ. այն անհոդաբաշխ եւ անհասկանալի է դառնում:
  • Վերջույթների անսպասելի կարկամում կամ զգայունության կորուստ:
  • Անսպասելի շփոթվածություն, ապակողմնորոշում կամ անտեղի բառեր եւ ռեպլիկներ:
  • Մեկ կամ երկու կողմից տեսողության անսպասելի կորուստ:
  • Անսպասելի գլխապտույտ կամ քայլելիս հավասարակշռության կորուստ:

Կաթվածի կասկածի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել եւ պացիենտին տանել հիվանդանոցներից մեկը, որտեղ զբաղվում են կաթվածի բուժմամբ: Երեւանում դա Առաջին համալսարանական հիվանդանոցն է եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել