• Latest news

Օգտակա՞ր է արդյոք ֆիզիկական ակտիվությունը հղիության վաղ շրջանում

17 հունվարի, 2020  14:42

Չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը հղիության վաղ շրջանում շատ օգտակար է կանանց համար, եթե չկան հակացուցումներ։ Այն նպաստում է ապագա մոր օրգանիզմում բորբոքման մակարդակի նվազմանը եւ կարգավորում է իմունային ռեակցիաները։ Այս մասին ասվում է Scandinavian Journal of Medicine and Science in Sports–ում հրապարակված հետազոտությունում։

Հղիության ժամանակ կնոջ էնդոկրին եւ իմունային համակարգերում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են հղիությունը նորմալ կրելու համար։ Այդ մեխանիզմների խախտումները հղիության վաղ շրջանում կարող են հանգեցնել բարդությունների ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։

Գրանադայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ չափավոր ֆիզիկական ակտիվությունը օգնում է ավելի լավ կարգավորել ու հետեւել առողջությանը, ինչի շնորհիվ հղիությունն ընթանում է առանց բարդությունների։

Հետազոտությանը մասնակցել է 33 տարեկան 50 առողջ կին։ Գիտնականները նրանց բաժանել են երկու խմբի՝ մասնակիցների ակտիվությունը համապատասխանում կամ չի համապատասխանում երաշխավորված 150 րոպե միջին կամ ինտենսիվ բեռնվածությամբ ֆիզիկական ակտիվության մակարդակին։ Հեղինակների ուշադրության կենտրոնում են եղել լիպիդների, ածխաջրերի պարունակությունը եւ կանանց արյան մեջ բորբոքային մարկերները։

Գիտնականները հայտնաբերել են, որ այն կանանց մոտ, որոնց ֆիզիկական ակտիվության մակարդակը համապատասխանել է երաշխավորվածին, ավելի ցածր են եղել արյան մեջ բորբոքման մարկերների ցուցանիշները։ Միեւնույն ժամանակ, վարժությունները չեն ազդել լիպիդների եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել