• Latest news

Կա՞ն արդյոք հակացուցումներ լապարասկոպիկ վիրահատությունների համար. մասնագետի կարծիքը

18 հունվարի, 2020  17:53

Լապարասկոպիկ վիրահատությունների անցկացման համար հակացուցումներ որպես այդպիսին չկան, սակայն որոշ դեպքերում նման վիրահատություններ գրեթե անհնար է կատարել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց լապարասկոպիկ վիրաբույժ Վան Պողոսյանը (ԱՄՆ):

Մասնագետի խոսքով՝ լապարասկոպիկ վիրահատության անցկացումը կարող են բարդացնել բազմաթիվ սպայկերը, որոնք կարող են ձեւավորվել պացիենտի մարմնում, օրինակ՝ մի քանի բաց վիրահատությունների անցկացումից հետո:

Լինում են նաեւ դեպքեր, երբ անհրաժեշտ է հեռացնել մեծ կամ վտանգավոր ուռուցքները, եւ առանց կտրվածքի դա անելը բարդ է կամ գրեթե անհնար:

Լապարասկոպիան վիրահատության ժամանակակից մեթոդ է, որի ժամանակ մաշկի վրա կտրվածքներ չեն անում, իսկ ներքին օրգանների վիրահատություն են անցկացնում ոչ մեծ անցքերի միջոցով (սովորաբար 0,5-1,5 սմ): Բժիշկ Պողոսյանի խոսքով՝ լապարասկոպիկ վիրահատություններն ունեն մի շարք առավելություններ սովորական վիրահատություններից: Դրանից հետո պացիենտն ավելի քիչ ցավ է զգում, հազվադեպ է բախվում բարդությունների, ավելի քիչ ժամանակ է անցկացնում ստացիոնարում եւ արագ է դուրս գրվում:

Մեծ կտրվածքների դեպքում, որոնք արվում են բաց վիրահատությունների ժամանակ, մեծ է կտրվածքի տեղում բորբոքումների, վարակների ռիսկը: Ավելին, 100-ից մոտ 10-20 պացիենտ երկարաժամկետ հեռանկարում բախվում է կտրվածքի տեղում գրիժայի առաջացման: Այդ բոլոր խնդիրները լապարասկոպիկ վիրահատության ժամանակ բացառված են:

Բժիշկ Վան Պողոսյանը մի քանի անգամ Հայաստան է ժամանել բարեգործական առաքելության շրջանակում Ֆրեզնոյից բժիշկների թիմի կազմում: Ամեն այցի ժամանակ նա Երեւանում, մարզերում եւ Արցախում 20-30 անվճար վիրահատություններ է կատարել:

2016 թվականի նոյեմբերին Վան Պողոսյանը Ստեփանակերտ այցի ժամանակ աղիի լապարոսկոպիկ վիրահատություն է կատարել եւ հեռացրել է հաստ աղիի քաղցեղային ուռուցքով ախտահարված հատվածը: Նրա խոսքով՝ այցերի ժամանակ իր հնարավորության չափով ուսուցանում է հայ մասնագետներին լապարասկոպիկ վիրահատության տեխնիկաներին, սակայն նրա համար, որպեսզի նրանք կարողանան առանց կողմնակի օգնության աշխատել, երկարատեւ թրենինգներ են անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է