• Latest news

Գիտնականները հայտնել են, թե որ մթերքներն են կարող պաշտպանել վաղաժամ մահանալուց

31 հունվարի, 2020  20:33

Ֆերմենտացված սոյայի մթերքների գործածումը, ինչպիսին են միսոն եւ նատոն, կարող է պաշտպանել վաղաժամ մահանալուց, պնդում են ճապոնացի գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ մասնագետները վերլուծել են 45-ից մինչեւ 74 տարեկան 42 750 տղամարդկանց եւ 50 165 կանանց մասնակցությամբ հետազոտության արդյունքները: Կամավորները հայտնել են իրենց սննդակարգային սովորությունների, կենսակերպի եւ առողջական վիճակի մասին: Նրանց հետեւել են գրեթե 15 տարի, եւ այս ընթացքում մահվան բոլոր դեպքերը գրանցվել են:

Պարզվել է, որ ֆերմենտացված սոյայի գործածումը վաղաժամ մահվան հավանականությունը մինչեւ 10 տոկոսով նվազեցրել է, բայց սոյայի մթերքների ընդհանուր գործածումը այս ցուցանիշի վրա ոչ մի կերպ չի ազդել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ միսո կամ նատո ուտող մարդիկ ավելի հազվադեպ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններով: Միաժամանակ սոյայի ոչ մի արդյունք չի հայտնաբերվել քաղցկեղի զարգացման հավանականության վրա:

Գիտնականների խոսքով՝ ֆերմենտացված սոյայի մթերքները ավելի մեծ քանակությամբ բջջանյութ, կալիում եւ բիոակտիվ բաղադրիչներ են պարունակում, քան դրանց չֆերմենտացված նմանօրինակները, ինչը բացատրում է հայտնաբերված համահարաբերակցությունը: Չնայած հետազոտությունը դիտողական էր, այսինքն՝ արդյունքներով հնարավոր չէ ճշգրիտ պարզել պատճառահետեւանքային փոխադարձ կապը, ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որ սոյայի մթերքները առողջության վրա բարենպաստ են ազդում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել