• Latest news

Հրապարակվել են կորոնավիրուսի խոշորագույն հետազոտության արդյունքները. ո՞ր տարիքի եւ սեռի մարդիկ են հաճախ վարակվում եւ մահանում

19 փետրվարի, 2020  12:08

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի (CCDC) գիտնականները հրապարակել են COVID-19 կորոնավիրուսի խոշորագույն հետազոտության արդյունքները:

Մասնագետներն ուսումնասիրել են 72 300 պացիենտի տվյալներ CCDC-ի բազայից, մանրամասն ուսումնասիրել վարակման 44 600 հաստատված դեպքերը, հնարավոր վարակման գրեթե 16 200 դեպքերը եւ 889 դեպքերը, երբ մարդը վարակվել է, սակայն նրա մոտ որեւէ ախտանիշ չի եղել:

Պարզվել է, որ վարակվածների ճնշող մեծամասնության տարիքը եղել է 30-69 տարեկան: Նրանց մեծ մասը ինչ-որ կերպ կապ է ունեցել Ուհանի հետ, որը համարվում է վիրուսի բռնկման էպիկենտրոն:

Վարակման դեպքերի 81%-ը որակվել է որպես «թեթեւ»: «Ծայրահեղ ծանր» է որակվել միայն 4,7%-ը, որոնց կեսն ավարտվել է մահով, մահացության ընդհանուր մակարդակը կազմել է 2,3%: Հետաքրքիր է, որ կորոնավիրուսի պատճառով մահացության մակարդակը տղամարդկանց շրջանում ավելի մեծ է եղել, քան կանանց շրջանում՝ 2,8%՝ 1,7%-ի դեմ: Բացի այդ, տղամարդ պացիենտները կազմել են վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թվի 51%-ը:

Վարակման ռիսկը՝ մասնագետների տվյալների համաձայն, ամենից բարձր է եղել տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ մահացության մակարդակն աճում է՝ կախված տարիքից. 60-69 տարեկանների շրջանում այն կազմում է 3,6%, 70-79 տարեկանների շրջանում՝ 8%, իսկ 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ մահ է գրանցվում 14,8% դեպքերում:

Մահվան ռիսկը մեծանում է, եթե պացիենտի մոտ կա սրտանոթային հիվանդություններ եւ շաքարային դիաբետ: Իսկ պացիենտների շրջանում, որոնք չունեն կողմնակի հիվանդություններ, մահացության մակարդակը 0,9% է:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել