• Latest news

«Աչքի գրիպն» ակտիվացել է. նախազգուշացնում են մասնագետները

24 փետրվարի, 2020  22:27

Վերջին շրջանում ակտիվացել է, այսպես կոչված, «աչքի գրիպը»՝ վտանգավոր հիվանդություն, որը նախնական փուլում նման է կունյունկիտիվիտին: Գերմանիայի Սանիտարական լուսաբանման դաշնային կենտրոնի մասնագետները հայտնել են, որ  վերջին անգամ «աչքի գրիպի» մասշտաբային բռնկում է տեղի ումնեցել 2016 թվականին Բոննում եւ բերել է շնչուղիների, աղեստամոքսային տրակտի եւ աչքերի հիվանդություններով հիվանդացածության զգալի աճի:

Մասնագետների խոսքով՝ հիվանդության նախնական ախտանշանները նման են կոնյունկտիվիտին: Սկզբում մի աչքը կարմրում է, հետո ուռչում, առաջանում է աչքի մեջ օտար մարմնի զգացողություն, քոր, մեծանում է լույսի հանդեպ զգայունությունը: Վարակվելուց հետո ինկուբացիոն շրջանը կազմում է 5-12 օր:

Հիվանդության առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո մարդուն արդեն կարելի է շրջապատողների համար վարակիչ համարել: Հնարավոր է վարակվել ֆիզիկական շփման դեպքում, օրինակ՝ աչքին ձեռք տալով հիվանդ մարդու հետ ձեռքսեղմումից հետո, վարակված մակերեւույթին շփվելուց հետո:

Վիրուսը դեղերի հանդեպ կայուն է եւ բնորոշվում է բարդությունների երկարատեւությամբ: Շատերի մոտ տեսողության մթագնումը պահպանվում է առողջանալուց հետո մի քանի շաբաթ:

Վարակվելը կանխելու համար խորհուրդ է տրվում ձեռքերն առավելագույնը հաճախ լվանալ եւ սենյակների ախտահանում կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է