• Latest news

Microsoft-ը կույրերի համար վարսակալի նմանությամբ սարք է փորձարկում

16 հուլիսի, 2014  14:10

Microsoft ընկերությունը գաղտնի փորձարկումներ է իրականացնում՝ առաջիկայում թողարկման ենթակա նոր սարքի՝ բարձր տեխնոլոգիական վարսակալի արդյունավետությունը ստուգելու համար: Այն արտաքինից ակնհայտորեն Google Glass-ին նմանություն եւ չափազանց թույլ տեսողություն ունեցող կամ կույր մարդկանց շրջապատի մասին ականջակալի միջոցով տեղեկություններ հաղորդելու, ուղղություն ցույց տալու ծրագրավորում ունի:

Սարքը Մեծ Բրիտանիայում գտնվող Ռիդինգ քաղաքի ութ կույր բնակիչների վրա է փորձարկվել, որոնք բնակավայրի մետրոյի կայարաններով ազատ շրջելու հնարավորություն են ստացել, հաղորդում է Daily Mail-ը:

Առայժմ սարքի տվյալների բազան այնքան էլ մեծ չէ, սակայն հաջողությամբ փորձարկվելու դեպքում բազմաթիվ քաղաքներում գործող հանրային տրանսպորտի եւ հաստատությունների՝ ռեստորանների եւ թանգարանների վերաբերյալ տեղեկություններ կավելացվեն:

Չնայած Google Glass-ը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում՝ սարքի վրա տեղակայված՝ ուշադրությունը շեղող տեսախցիկների պատճառով, ինչը, մասնավորապես, վարորդների պարագայում վտանգավոր հետեւանքներով է հղի, փորձագետները չեն կարծում, որ Microsoft-ի նորարարությունը եւս կարող է նման ճակատագրի արժանանալ, քանի որ վարսակալի օգտատերերն ուշադրություն շեղելու կարիք չեն ունենա: 

Տեխնոլոգիական հսկայի կարճաժամկետ տեսլականը նոր տեխնոլոգիաների օգնությամբ թույլ տեսողություն ունեցող կամ կույր մարդկանց համար քաղաքային բնակավայրն առավել համարավետ դարձնելու նպատակ է հետապնդում: Իսկ երկարաժամկետ պլանները քաղաքային հաղորդակցության ոլորտի հեղափոխական փոփոխություններով են բնութագրվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել