• Latest news

Նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3497-ի, վիրուս են արդեն հայտնաբերել 97 երկրներում

7 մարտի, 2020  09:37

Նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3497-ի, իսկ բուն վիրուսը արդեն հայտնաբերել են աշխարհի 97 երկրներում:

Չինաստանում գրանցվել է վարակման 80 651 եւ մահվան 3070 դեպք: Հարավային Կորեայում՝ վարակման 6767 եւ մահվան 44 դեպք: Իրանում՝ վարակման 4747 եւ մահվան 124 դեպք, Իտալիայում՝ վարակման 4636 եւ մահվան ելքով 197 դեպք:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Գերմանիայում  գրանցվել է վարակման 670 դեպք, Ֆրանսիայում՝ 653, Ճապոնիայում՝ 420, Իսպանիայում՝ 402, ԱՄՆ-ում՝ 333, Շվեյցարիայում՝ 214, Մեծ Բրիտանիայում՝ 164, Շվեդիայում՝ 137, Սինգապուրում՝ 130, Նիդեռլանդներում՝ 128, Նորվեգիայում՝ 127, Բելգիայում՝ 109 եւ Հոնկոնգում՝ 108: Մնացյալ երկրներում գրանցվել են կորոնավիրուսով վարակման 100-ից պակաս դեպքեր:

Վարակման մեկական դեպք է գրանցվել 24 երկրներում, այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը:

Այսօրվա դրությամբ՝ կորոնովիրուսից առողջացել է 57 622 պացիենտ: 41 188-ը դեռեւս բուժվում են, նրանցից 6153-ը (15 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է