• Latest news

Ինչպե՞ս պաշտպանել հոգեկանը կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ

22 մարտի, 2020  11:40

Շատերը ներկայում չափազանց ճնշված են կորոնավիրուսի պանդեմիայի եւ աշխարհում դրա առաջացրած խնդիրների հետեւանքով: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել սեփական հոգեկանը ստեղծված պայմաններում:

Մի քանի խորհրդով կիսվել է bbc.com-ը:

AnxietyUK բրիտանական ասոցիացիայից Նիքի Լիդբերգը, որն օգնում է տագնապայնության նոպա ունեցող մարդկանց, պնդում է, որ մի շարք հոգեկան շեղումների, այդ թվում՝ տագնապայնության, հիմնական պատճառը իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու, իրավիճակը չհաղթահարելու վախն է: Այդ պնդման հետ համակարծիք է նաեւ Mind բարեգործական կազմակերպությունից Ռոուզի Ուիթերլին:

Երկու փորձագետներն էլ համոզված են, որ պանդեմիայի պայմաններում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց պետք է լրացուցիչ օգնություն, սակայն այդպիսի հիվանդություններ չունեցողները նույնպես չպետք է մոռանան իրենց հոգեկան առողջության մասին:

Ի՞նչ կարելի է անել չափից շատ տագնապայնությունը հաղթահարելու համար:

Նախ մասնագետները խորհուրդ են տալիս ավելի քիչ լուրեր կարդալ (հատկապես, բացասական) եւ մանրակրկիտ ընտրել աղբյուրները: Այսօր համացանցում կան բազմաթիվ ֆեյքային լուրեր, որոնց աղբյուրներին չպետք է հավատալ: Ցանկալի է ստանալ տեղեկատվություն կառավարական կայքերից եւ ճանաչված միջազգային ռեսուրսներից:

Այնուհետեւ, փորձեք հանգստանալ սոցցանցերից: Ձեր լրահոսում արգելափակեք այն էջերից ստացվող տեղեկատվությունը, որոնք մեծաթիվ նեգատիվ նյութեր են պարունակում եւ ստիպում են մտահոգվել: Կարելի է նաեւ անջատել որոշ բանալի բառերով ծանուցումները:

Եւ վերջում, փորձեք ավելի շատ շփվել մարդկանց հետ: Ինքնամեկուսացման պայմաններում կարելի է շփվել, օրինակ, հեռախոսով:

Եթե դուք ինքնամեկուսացվել ենք, փորձեք օրերը լցնել ինչ-որ հետաքրքրությամբ, անել այնպես, որ յուրաքանչյուր օրն ինչ-որ կերպ տարբերվի նախորդից: Կարդացեք լավ գրքեր, արեք գործեր, որոնք ավելի վաղ չէիք հասցնում անել: Նաեւ մի մոտացեք խմել բավականաչափ ջուր եւ զբաղվել սպորտով՝ տանը վարժություններ կատարելու միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է