• Latest news

5 հետաքրքիր փաստ Պարկինսոնի հիվանդության մասին

11 ապրիլի, 2020  21:37

Ապրիլի 11-ին նշվում է Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիվանդության մասին մի քանի հետաքրքիր փաստ:

Պարկինսոնի հիվանդությունը քրոնիկական է, բայց մահացու հիվանդություն չէ

Պարկինսոնի հիչվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են ուղեղի դոֆամին արտադրող նեյրոնների խմբերը: Այս նյութի պակասը առաջացնում է մի շարք ախտանիշներ, այդ թվում թրեմոր, շարժումների դանդաղում, կաշկանդվածություն եւ անկայունություն:

Այն չնայած եւ ծանր հիվանդություն է, չի կարելի մահվան դատավճիռ համարել, հայտնում է Ջոն Հոփքինս համալսարանի Բժշկական դպրոցի կլինիկայի կայքը: Պարկինսոնի հիվանդությունը մարդու համար մահացու չէ, ինչպես, օրինակ, սրտի կամ գլխուղեղի կաթվածը: Սակայն հիվանդների համար վտանգ են ներկայացնում ընկնելը եւ ինֆեկցիաները, որոնք կարող են ուղեկցել հիվանդությանը:

Պարկինսոնի հիվանդությանը հատուկ չեն կտրուկ սրացումները

Հիվանդությունը սովորաբար դանդաղ է ընթանում, դրան հատուկ չեն կտրուկ սրացումները: Եթե վատթարացումը տեղի է ունեցել օրերի կամ շաբաթների ընթացքում, անհրաժեշտ է լրացուցիչ պատճառներ գտնել, ինչպեսին են ինֆեկցիաները, ջրազրկումը եւ ոչ լիարժեք քնելը:

Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդանում են նաեւ երիտասարդները

Չնայած մարդկանց մեծ մասը, ում մոտ Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել, 60-ն անց են, մոտ 10 տոկոս դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է նաեւ մինչեւ 40 տարեկան մարդկանց մոտ: Ամենահայտնի պացիենտը, ում մոտ հիվանդությունը հայտնաբերվել է երիտասարդ տարիներին, Մայքլ Ջեյ Ֆոքսն է:

Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանիշները երբեմն դժվար է ճանաչել

Օրգանիզմում դոֆամինի քանակությունը սկսում է նվազել Պարկինսոնի հիվանդության շարժողական ախտանիշների հայտնվելուց շատ ավելի վաղ: Ուստի փորկապությունը, քնի հետ կապված խնդիրները եւ հոտառության կորուստը կարող են լինել հիվանդության առաջին դրսեւորումները: Վաղ ախտանիշներին կարող են դասվել նաեւ մատների, ափերի, կզակի թրեմորը, ձեռագրի փոքրանալը կամ փոխվելը, շարժումների կաշկանդվածությունը, ձայնի փոփոխությունը, դեմքի շարժումների թուլացումը եւ այլն:

Այս բոլոր ախտանիշներն, իհարկե, ոչ միշտ են վկայում Պարկինսոնի հիվանդության մասին, բայց դրանց ի հայտ գալն արդեն բժշկի դիմելու պատճառ է:

Բուժումը վաղ սկսելը բարելավում է Պարկինսոնի հիվանդության կանխատեսումը

Եթե Պարկինսոնի հիվանդության բուժումը ժամանակին սկսվի, դա զգալիորեն կբարելավի հիվանդության կանխատեսումը, կդանդաղեցնի դրա զարգացումը եւ բարձրացնի պացիենտի կյանքի որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել