• Latest news

COVID-19-ը մեզ հետ երկար կմնա. Կորոնավիրուսը 2 տարի հետո կվերադառնա՞

15 ապրիլի, 2020  14:31

Մեկանգամյա արգելափակումը չի կասեցնի նոր կորոնավիրուսը. մեծ հավանականությամբ, COVID-19-ը, ինչպես եւ մարդու մյուս բոլոր կորոնավիրուսները, որոնք մրսածություն են առաջացնում, կդառնա սեզոնային հիվանդություն՝ ցուրտ ամիսներին տարածման ավելի մեծ արագությամբ: Այսպիսի եզրակացություն են կատարել Հարվարդի համալսարանի ամերիկացի գիտնականները, որոնք համակարգչային մոդելի հիման վրա կանխատեսել են առաջիկա 5 տարում COVID-19-ի տարածումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս պահին կորոնավիրուսով վարակման հետեւանքով պոպուլյացիայի ձեռք բերած իմունիտետի մակարդակը հայտնի չէ, եւ թե այդ իմունիտետը որքան երկար կարող է պահպանվել: Բայց հավանականությունը մեծ է, որ կպահանջվեն սոցիալական հեռավորության պահպանման կրկնվող շրջաններ, որ կանխվի հիվանդանոցների չափից շատ լցվելը: Գիտնականները կանխատեսում են, որ դա տեղի կունենա մոտավորապես 2022 թվականին:

«Մենք հայտնաբերել ենք, որ սոցիալական հեռավորության պահպանման մեկանգամյա միջոցառումները, հավանաբար, բավարար չեն լինի Միացյալ Նահանգներում SARS-CoV-2-ով հիվանդացությունը ինտենսիվ թերապիայի հնարավորությունների սահմաններում պահելու համար»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Սթիվեն Քիսլերը:

Հեղինակների կարծիքով՝ հասկանալու համար, թե երբ է մեծացվելու հեռավորության պահպանումը կրկին մտցնելու շեմը, անհրաժեշտ կլինի կատարել ընդարձակ վիրուսային թեստավորում: Դեղերի եւ պատվաստանյութերի հայտնվելուն զուգահեռ՝ արգելափակումների տեւողությունն ու ինտենսիվությունը կշտկվի: Սակայն առայժմ SARS-CoV-2-ի դեմ պայքարելու այլ միջոց չկա՝ սոցիալական մեկուսացումից բացի:

Այնուամենայնիվ, չափազանց կոշտ մեկուսացումը, ըստ գիտնականների, կարող է բացասական դեր ունենալ, քանի որ դա թույլ չի տա իմունիտետ ձեւավորվել բնակչության մոտ: Հետեւաբար, գիտնականները լավագույն լուծում են համարում ընդհատվող մեկուսացման ռեժիմի ներդրումը:

«Վիրուսի առավել բարձր տարածվածության շրջանում փոխանցման ժամանակահատվածներ թույլ տալով` կարելի է արագացնել կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերումը»,- նշել է հետազոտության մեկ այլ հեղինակ Մարկ Լիպսիչը: Հետազոտողները եզրակացրել են նաեւ, որ նոր կորոնավիրուսը գրեթե հաստատ դեռ երկար կմնա բնակչության շրջանում: Համենայնդեպս, առայժմ չկա որեւէ ապացույց, որ դրա դեմ կայուն իմունիտետ է զարգանում, ինչպես դա եղավ 2003-ին՝ ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ:

Գիտնականների կարծիքով` ավելի ճշգրիտ մոդել կառուցելու համար անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների զանգվածային թեստավորման արդյունքները: Պարզելը, թե քանի մարդ է վարակվել COVID-19-ով եւ արդեն իմունիտետ ունի դրա նկատմամբ, որոշիչ նշանակություն կունենա պատվաստման եւ գործողությունների կարգի մասին որոշում կայացնելիս, եթե համավարակը ապագայում վերսկսվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է