• Latest news

Մայիսի 11-ին Ֆրանսիայի բնակիչների միայն 5,7 տոկոսը կհիվանդանա կորոնավիրուսային ինֆեկցիայով. մասնագետ

21 ապրիլի, 2020  17:27

Մայիսի 11-ին ֆրանսիայի բնակիչների միայն 5,7 տոկոսը, այսինքն՝ մոտ 3,7 մլն մարդ կհիվանդանա կորոնավիրուսային ինֆեկցիայով: Այսպիսի եզրահանգում են կատարել Պաստերի ինստիտուտի մասնագետները:

Ինչպես հայտնում է rfi.fr-ը, Ֆրանսիայի Հանրային առողջապահության սանիտարական գործակալության եւ Առողջության ու բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ Պաստերի ինստիտուտի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում մաթեմատիկական մոդելի միջոցով հաշվարկել են ապաքինվածների եւ վարակվածների թիվը:

Մայիսի 11-ին Ֆրանսիայում նախատեսում են աստիճանաբար սկսել մեղմել կարանտինային միջոցառումները, որոնք ընդունվել էին COVID-19 համավարակը զսպելու համար: Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ այդ ժամանակ բնակչության միայն 5,7 տոկոսը կհասցնի հիվանդանալ, իսկ դա ակնհայտորեն բավարար չէ, այսպես կոչված, հավաքական իմունիտետի առաջացման համար:

Համաճարակաբան Սիմոն Կոշմեզը, որը հետազոտության հեղինակներից մեկն է, հայտարարել է, որ հավաքական իմունիտետի ճանապարհով համաճարակի երկրորդ ալիքը կանխել հնարավոր կլիներ, եթե կարանտինը հանելու պահին հիվանդացած լիներ բնակչության 70 տոկոսը: Իսկ COVID-19-ի երկրորդ ալիքից խուսափելու համար կարանտից Ֆրանսիայի դուրս գալը պետք է տեղի ունենա հնարվորինս ավելի հարթ, ասել է մասնագետը:

Պաստերի ինստիտուտում նաեւ հաշվարկել են, որ մարդկանց թիվը, որոնց մոտ վարակման հետեւանքով կառաջանա կամ մոտ ժամանակում կառաջանա կորոնվիրուսային ինֆեկցիայի դեմ իմունիտետ, կախված է նաեւ տարածաշրջանից. փարիզյան Իլ դե Ֆրանս շրջանում նրանք մոտ 12 տոկոս են, մինչդեռ Բրետանիայում կամ Նոր Ակվիտանիայում՝ 2 տոկոս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է