• Latest news

Ինչո՞ւ կորոնավիրուսի որոշ ախտանիշներ հանդիպում են սահմանափակ թվով պացիենտների մոտ

29 ապրիլի, 2020  16:21

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչու կորոնավիրուսի որոշ ախտանիշներ հանդիպում են սահմանափակ թվով պացիենտների մոտ:

Ինչպես հայտնում է ArsTechnica-ը, Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ վարակվածների մոտ ծանր ախտանիշներ լինում: Մասնագետները նաեւ ուշադրություն են դարձրել ոչ անկհայտ ախտանիշներին, ինչպես օրինակ՝ մկանային ցավ կամ հոտառության կորուստ: Իսկ հազը, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում ցավերն ամենատարածված ախտանիշներն են:

Գիտնականների խոսքով՝ հենց այդ ախտանիշներին պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին:

Մասնագետների խոսքով՝ գենետիկան եւս ազդում է կորոնավիրուսի թեստավորման ժամանակ ախտորոշման ճշգրտության վրա: Գիտնականները հայտնաբերել են գենետիկ բաղադրիչ, որը կարող է նպաստել հիվանդության ոչ կոռեկտ սահմանմանը:

Ինչպես նշում է ArsTechnica-ը, այդ հետազոտությանը պետք է վերաբերվել փոքր ինչ կասկածամտորեն: Բացի այդ, հետազոտությունը ներառում է կարճ ժամանակահատված՝ մարտի 25-ից ապրիլի 3-ը:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll