• Latest news

Գիտնականները կորոնավիրուսի նոր տարատեսակներ են գտել

7 մայիսի, 2020  23:28

ԱՄՆ-ում Հարվարդի համալսարանի եւ Հարավային Կորեայում Դանքուկի համալսարանի գիտնականները հայտնաբերել են COVID-19 հիվանդությունը առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսի մի քանի գենետիկ տարատեսակներ։ Այս տարատեսակները միմյանցից տարբերվում են ՌՆԹ-գենոմներում նուկլեոտիդային հաջորդականություններով։

Գիտնականների խոսքերով՝ առայժմ անհայտ է, թե կապված է արդյոք այս վիրուսների բազմազանությունը COVID-19 հիվանդության ելքի հետ եւ կարող է արդյոք ազդել վակցինայի մշակման վրա։ Հետազոտության արդյունքները հասանելի են bioRxiv ռեպոզիտորիայում հրապարակված նյութում։

Ինչպես պատմում է Lenta.ru-ն, վերոնշյալ գիտնականները վերլուծել են վիրուսի միաշղթա ՌՆԹ-հաջորդականությունները, որոնք ի հայտ են եկել SARS-CoV-2-ով 11 132 պացիենտների մոտ եւ պահպանվել են GISAID տվյալների բազայում, որը տեղեկատվություն է պարունակում կորոնավիրուսի լիարժեք կամ մասնակի հաջորդկանությամբ գենոմների մասին։ Նրանք զույգերով համեմատել են 2540 նուկլեոտիդային հաջորդականություններ՝ որոշելով նուկլեոտիդային փոխարինումները՝ կետային մուտացիաները, որոնց դեպքում ՌՆԹ հաջորդականության մի նուկլեոտիդը փոխարինվում է մյուսով։ Այսպիսով, գիտնականներին հաջողվել է չափել աշխարհի տարբեր մասերից պացիենտներից վերցված տարատեսակ SARS-CoV-2 գենոմների նմանության մակարդակը։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականներին հաջողվել է կորոնավիրուսի եվրոպական եւ հյուսիսամերիկյան նմուշների մեջ առանձնացնել 4 մեկուսացված ճյուղեր (կլաստերներ): Դրանցից 2-ը հիմնականում եվրոպական են, մեկը բնորոշ է ԱՄՆ-ին, իսկ վերջինը իրենից ներկայացնում է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից վիրուսների խառնուրդ: Հետաքրքիր է, որ միայն մեկ գերակշռող եվրոպական մասնաճյուղ ուղղակիորեն կապված է Չինաստանից վիրուսների հետ: Վերջիններս կազմում են «բնօրինակ» վիրուսների կլաստերը, որոնք Ասիայից ընկել են Եվրոպա եւ ԱՄՆ: Մեկ այլ ճյուղ պարունակում է գենոմներ Եվրոպայից, Ճապոնիայից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից:

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի գենոմները տատանվում են՝ կախված տարածաշրջանից, եւ տարբերություններ կան Ասիայից եւ արեւմտյան երկրներից վիրուսների միջեւ:

Ամենայն հավանականությամբ, սկզբնապես SARS-CoV-2-ի գենետիկ կազմն ավելի համասեռ է եղել, սակայն հետո հայտնվել են տարբեր ճյուղեր: Վիրուսի տարածումը ամբողջ աշխարհում հանգեցրել է գենոմների ավելի մեծ բազմազանության: Վերլուծության արդյունքները համապատասխանում են համավարակի զարգացման պատկերին, եզրակացնում են ուսումնասիրության հեղինակները: Նրանց կարծիքով, պատվաստանյութերի մշակման աշխատանքները պետք է հաշվի առնեն COVID-19-ի հարուցչի գենետիկական փոփոխականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է