• Latest news

Կանաչ թեյը կարող է օգնել նիհարելուն. հետազոտություն

8 մայիսի, 2020  15:06

Կանաչ թեյի պարբերաբար գործածումը թույլ է տալիս նվազեցնել մարդու քաշը եւ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ): Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Phytotherapy Research ամսագրում:

Իհարկե, չեն նկատվել կանաչ թեյի գործածման հետ կապված իրանի ծավալի հատուկ փոփոխություններ (որովայնային ճարպային շերտերի կուտակման ցուցանիշ):

Հետազոտողները վերլուծել են 1344 պացիենտների մասնակցությամբ 26 փորձերի արդյունքները, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ մարմնի քաշը եւ ՄԶԻ-ն փոխվել են այն դեպքում, եթե կանաչ թեյը գործածվել է 12 շաբաթից ավելի եւ օրական 800 միլիգրամից ոչ պակաս չափաքանակով:

Հետազոտողների մեկ այլ խումբ ներկայացրել է ճարպերն այրող ունիվերսալ մթերքների ցուցակը:

Առաջին տեղում է հայտնվել արտիշոկը, որը հայտնի է սննդային մանրաթելերի եւ հակաօքսիդանտների մեծ պարունակությամբ, ինչպես նաեւ լեղիի արտադրման ակտիվացման եւ խոլեստերինի մակարդակի կարգավորման հատկությամբ: Դրանից բացի, արտիշոկն ունի միզամուղ արդյունք, ինչի շնորհիվ օգնում է այտուցների դեմ պայքարին:

Երկրորդ տեղում է թուրինջը, որը հայտնի է ցածր կալորիականությամբ: Սննդաբանները թուրինջը խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են խուսափել չափից ավելի ուտելուց: Դրանից բացի, հետազոտությունները ցույց են տվել, որ թուրինջը կարող է կլարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Կաթնային շիճուկն իր հերթին նյութափոխանակության արագացման եւ մկանային զանգվածի մեծացման հրաշալի միջոց է:

Ցանկում 4-րդ տեղում է կանաչ թեյը: Սա, թերեւս, աշխարհում ամենաօգտակար ըմպելիքն է: Մասնագետների խոսքով՝ այն ցուցված է լյարդի առողջության պահպանման համար:

Վերջապես՝ 5-րդ տեղում է կայենյան պղպեղը, որը կարող է մաքրել անոթները եւ խթանել արյան շրջանառությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել