• Latest news

Ինչու որոշ մարդկանց քունն առնելու համար 5 ժամն էլ բավական է

10 մայիսի, 2020  11:22

Որոշ մարդկանց ընդամենը 5-6 ժամը բավարար է քունն առնելու համար, իսկ մյուսներն ավելի երկար քնի կարիք ունեն: Ինչպես պարզվել է, քնի տեւողության համար պատասխանատու է որոշակի գեն՝ հենց նրանից է կախված, թե երբ ենք մենք արթնանում առավոտները։

Հարցը hDEC2 գենի մուտացիայի մեջ է, որը հետեւում է, թե որքան է մարմնին հանգստի ժամանակ անհրաժեշտ եւ որքան շուտ մարդը պետք է արթնանա:

Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Ին Հուեյ Ֆուն կարծում է, որ ապագայում աշխարհի մարդկանց մեծամասնությունը կունենա այս մուտացիան, եւ մենք կսովորենք վերահսկել մեր քնի ռեժիմը։

Ընդ որում, պրոֆեսորը չգիտի, թե ինչ հետեւանքներ է ունենում այդ մուտացիան մարդու ընդհանուր առողջության վրա, եւ արդյոք քնի քիչ տեւողությունը վնաս չի պատճառում օրգանիզմին:

Համարվում է, որ լիարժեք հանգստի համար մեծահասակ մարդուն անհրաժեշտ է քնել 6 ժամից ոչ պակաս։ Լավագունն այն է, որ գիշերային հանգիստը կազմի գոնե 8 ժամ։

Քնի ընթացքում մարդը ոչ թե պարզապես հանգստանում է, նա յուրացնում եւ վերամշակում է օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունը։ Ընդ որում, ակտիվանում է նրա իմունիտետը։ եթե մարդը լավ չի քնում, նրա գիտակցությունը կորցնում է հստակությունը, իսկ նյարդային համակարգը գերլարվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է