• Latest news

COVID-19-ի երկրորդ ալիքը ավելի թեթեւ կլինի․ մասնագետ

13 մայիսի, 2020  21:24

Եթե աշնանը COVID-19-ի երկրորդ ալիք լինի, աշխարհը այն շատ ավելի թեթեւ կտանի, քան առաջինը: Այսպիսի կարծիք է հայտնել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ալեքսանդր Գոգինավան, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Վարակաբանի խոսքերով՝ համաճարակի սկզբում աշխարհում ոչ ոք պատրաստ չէր դրան, չգիտեր ինչպես պայքարել վիրուսի դեմ, եւ հասարակությունը պատրաստ չէր վարակի հետ համակեցությանը:

«Հիմա եւ՛ բուժանձնակազմը, եւ՛ մեզանից յուրաքանչյուրը, քիչ թե շատ պատրաստ են, գիտեն ինչպես իրենց պահել, ինչպես պահպանել հիգիենայի կանոնները եւ հեռավորությունը: Այդ ընթացքում մասնագետները կստեղծեն արդյունավետ դեղամիջոցներ, պատվաստանյութ: Հետեւաբար, եթե նույնիսկ երկրորդ ալիք լինի, ապա հասարակությունն ու ամբողջ աշխարհը շատ ավելի պատրաստված կլինեն: Այդ պատճառով կարծում եմ, որ մենք երկրորդ ալիքը թեթեւ կտանենք: Առաջինը՝ որովհետեւ մենք պատրաստ ենք, երկրորդը` մինչ այդ պատվաստանյութ կստեղծվի»,- ասել է Գոգինավան:

Նշենք, որ Վրաստանում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը փետրվարի 26-ից մայիսի 13-ը կազմել է 647: Ապաքինվածներիի թիվը կազմում է, 11 հիվանդ մահացել է: 4373 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 386 մարդ՝ հիվանդանոցներում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է