• Latest news

Կորոնավիրուսով վարակված մարդիկ ավելի հաճախ են մահանում վիրահատություններից հետո․ հետազոտություն

1 հունիսի, 2020  19:28

SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված մարդիկ ավելի հաճախ են մահանում վիրահատություններից հետո, քան նրանք, ովքեր չեն վարակվել։ Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet-ում, ցույց է տվել, որ վիրահատական միջամտություններից հետո COVID-19-ով պացիենտների մահվան ռիսկը համեմատելի է մինչ համավարակը ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ամենածանր պացիենտների մահվան ռիսկի հետ։

Գիտնականներն ուսումնասիրել են 24 երկրների 235 հիվանդանոցներից ավելի քան 1100 պացիենտների տվյալները եւ պարզել են, որ կորոնավիրուսով պացիենտների համար կանխատեսումը էականորեն ավելի վատ է, քան չվարակվածների մոտ։

Պլանային վիրահատությունների դեպքում COVID-19-ի ֆոնին մահացությունը եղել է 18,9%, անհետաձգելիների դեպքում՝ 25,6%, ոչ մեծ միջամտությունների (կույրաղիք, ճողվածք) դեպքում՝ 16,3%, խոշոր վիրահատությունների (քաղցկեղային հիվանդություններ) դեպքում՝ 26,9%։

Տղամարդկանց շրջանում (28,4%) մահացությունը եղել է ավելի բարձր, քան կանանց շրջանում (18,2%)։ Նաեւ մահացությունը բարձր է եղել 70-ից բարձր տարիք ունեցողների շրջանում եւ հարակից հիվանդությունների առկայության դեպքում։ Հետաքրքիր է, որ պացիենտները, որոնք հայտնվում են վիրահատական սեղանին, հատկապես հաճախ են ենթարկված թոքերի բարդությունների զարգացման։

«Սովորական պայմաններում մենք պլանային վիրահատությույներից կսպասեինք 1%-ի մակարդակից ցածր մահացություն։ Սակայն մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ SARS-CoV-2-ով պացիենտների մահացությունը շատ ավելի բարձր է՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ մեծ վիրահատությունների դեպքում։ Փաստացի, դա ավելի բարձր է, քան մահվան այն ռիսկը, որ համավարակից առաջ կար ամենաբարձր ռիսկ ունեցող (ամենածանր) պացիենտների մոտ»,- նշել է Բիրմինհեմի համալսարանից Անիլ Բանգուն, ով հետազոտության համահեղինակներից է։

Նրա խոսքերով՝ 2019-ի վերլուծությունը, որը ներառել է 59 երկրների տվյալներ, ցույց է տվել, որ ամենաբարձր ռիսկի պացիենտների խմբից մահացությունը որովայնային վիրահատությունների դեպքում միջինը կազմել է 16,9%։

Հետազոտողների խոսքերով՝ COVID-19-ի ֆոնին վիրահատություններից մահացության այսքան բարձր ցուցանիշները պահանջում են բժիշկներից մանրամասն կշռադատել վիրահատության անցկացման ռիսկերը եւ համեմատել դրանք վիրահատությունները հետաձգելու վտանգի հետ։

«Մեր տվյալներն ասում են, որ վիրահատությունների հետաձգումը ճիշտ քայլ կլիներ այն ժամանակաշրջանում, երբ կար հիվանդանոցում SARS-CoV-2-ով վարակման ռիսկ»,- կարծում է հետազոտության մեկ այլ համահեղինակ, Բիրմինհեմի համալսարանի գիտաշխատող Դմիտրի Նեպոգոդիեւը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։