• Latest news

Ո՞ր դեպքերում են ճերմակած մազերը «նահանջում»

4 հունիսի, 2020  09:43

Մազերի ճերմակելը կարելի է հետ շրջել, համոզված են Կոլումբիական համալսարանի մասնագետները: Դրա համար անհրաժեշտ է նվազեցնել սթրեսի մակարդակը:

Նրանք մեթոդիկա են ստեղծել, որը թույլ է տալիս ուսումնասիրել մազերի պիգմենտացիայում կատարվող փոփոխությունները, հայտնում է «Новости Mail.RU»-ն: Հաշվի առնելով մազերի միջին աճը (ամսական մոտ 1 սմ)՝ գիտնականները հետեւել են, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել յուրաքանչյուր առանձին մազի գույնը: Այս փոփոխությունները համեմատել են մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Պարզվել է, որ մազերի պիգմենտացիայի վերականգնումն ավելի հաճախ է հանդիպում, քան կարող էին պատկերացնել, ընդ որում՝ երկու սեռերի, էթնիկական տարբեր պատկանելության ներկայացուցիչների մոտ եւ տարբեր տարիքում: Գույնը կարող է վերադառնալ գանգամաշկի տարբեր տեղերում, ինչպես նաեւ մարմնի տարբեր հատվածներին աճող մազերին: Սակայն կարճ ժամանակի ընթացքում իրենց գույնը վերականգնած մազերը կրկին կարող են ճերմակել:

Գիտնականները նաեւ ապացուցել են ճերմակելու եւ սթրեսի միջեւ ուղիղ կապի առկայությունը. երբ սթրեսի մակարդակը նվազում է, մազերը կարող են վերադարձնել նախկին գույնը: Մասնագետների կարծիքով՝ ստացած տվյալներն օգտագործելով կարելի է մշակել ճերմակած մազերի բնական գույնի վերականգնման արդյունավետ մեթոդներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել