• Latest news

COVID-19 համավարակի ժամանակ ավելի լավ է օդորակիչներից չափավոր օգտվել. մասնագետ

5 հունիսի, 2020  10:59

Օդորակիչներն ու օդափոխիչները օդի լրացուցիչ հոսանքներ են ստեղծում, որոնք կարող են կորոնավիրուսի եւ այլ վիրուսների աերոզոլը տարածել մի քանի մետրի վրա, ուստի COVID-19 համավարակի ժամանակ արժե գրասենյակներում այս սարքերից չափավոր օգտվել: Այսպիսի կարծիք է հայտնել Սեչենովի համալսարանի Մարցինովսկու անվան արեւադարձային եւ տարափոխիկ հիվանդությունների բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը:

«Մոսկվա» գործակալության փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ օդորակիչներն ու օդափոխիչները կարող են վիրուսի աերոզոլը տարածել 1,5 մետրից ավելի հեռավորությամբ՝ հենց այսքան է կազմում հանձնարարվող սոցիալական հեռավորությունը: Օդի ուղղված հոսանքի դեպքում վիրուսը կարող է տարածվել 3-4 մետր հեռավորությամբ, սակայն նման բան կարող է տեղի ունենալ նաեւ սովորական միջանցիկ քամու դեպքում, նշել է մասնագետը:

Անվտանգության տեսակետից ավելի լավ է ընտրել օդորակիչ, քան օդափոխիչ, քանի որ այն օդի ավելի քիչ հոսանքներ է առաջացնում, նշել է Լուկաշեւը: Տանը կամ գրասենյակում, որտեղ սենյակում մեկ մարդ կա, օդորակիչից կարելի է անսահմանափակ օգտվել, իսկ գրասենյակում, որտեղ մեծ թվով տարբեր մարդիկ կան, անհրաժեշտ է զգուշություն պահպանել, ընդգծել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել