• Latest news

8 նորածին վարակվել է վտանգավոր բակտերիայով, որը պատասխանատու է հայտնի «միջնադարյան հրաշքի» համար

5 հունիսի, 2020  14:42

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում Flinders Medical Centre հիվանդանոցում 20 տարվա մեջ առաջին անգամ Serratia marcescens բակտերիայով վարակման դեպքեր են գրանցվել, հաղորդում է Nine News-ը:

Առաջին դեպքը գրանցվել է մայիսի 18-ին: Մի քանի օր անց նորածինն ապաքինվել է, ապա նրա մահճակալն ախտահանել են: Սակայն մայիսի 30-ին վարակը հայտնաբերվել է մեկ այլ նորածնի մոտ, ով պառկել է նույն մահճակալի վրա: Նրան տեղափոխել են այլ հիվանդանոց ծանր, սակայն կայուն վիճակով:

Վտանգավոր բակտերիան հայտնաբերվել է 40 նորածիններից եւս 6-ի մոտ, սակայն վարակն առանց ախտանիշների է ընթացել:

Այդ բակտերիան կարող է միզամուղների վարակ, թոքաբորբ եւ սեպսիս առաջացնել: Այն հատկապես վտանգավոր է նորածինների եւ տարեցների համար: Serratia marcescens-ն «միջնադարյան հրաշքի» հնարավոր բացատրությունն է, որն առաջացել է Իտալիայի Բոլսեն քաղաքում: 1263 թվականին հաղորդության ժամանակ հացի վրա «արյուն» է հայտնվել: Հրաշքը հավերժացվել է Վատիկանում Ռաֆայելի աշխատանքի վրա, սակայն այժմ մասնագետներն ասում են, որ արյան փոխարեն եղել է Serratia marcescens, որը կարմիր պիգմենտացիա ունի:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել