• Latest news

Ինչպիսի՞ վտանգներ է պարունակում հանուն կորոնավիրուսից պաշտպանվելու տան չափից ավելի ախտահանումը

9 հունիսի, 2020  11:05

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար տան ախտահանմամբ եւ մարմնի հիգիենայով չափից ավելի տարված լինելը կարող է բացասական հետեւանքներ առաջացնել, ինչպես, օրինակ, թունավորում: Այս մասին նշված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետների զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Մասնագետների խոսքով՝ համավարակի ֆոնին հաճախակիացել են թունաբանական կենտրոններ քաղաքացիների դիմելու դեպքերը՝ առողջական խնդիրների գանգատներով, որ առաջացել են ախտահանման թունավոր այնպիսի նյութերի օգտագործումից հետո, ինչպիսին են սպիտակեցնող նյութերը, քացախը եւ ամոնիակի լուծույթը: Պարզվել է, որ ձեռքերը հաճախակի լվանալու եւ կենցաղային քիմիայի միջոցով մարդիկ ցանկացել են պաշտպանվել կորոնավիրուսից:

Կենտրոնի մասնագետները հարցում են անցկացրել 502 մեծահասակ ամերիկացիների շրջանում եւ պարզել, որ նրանցից 39 տոկոսը կիրառել է մաշկային ախտահանմանը չհամապատասխանող միջոցներ, բաց մաշկի վրա քսել թունավոր նյութեր կամ շնչել դրանց գոլորշին:

Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը հաստատել է, որ ծանոթ էր հիգիենայի հանձնարարականներին եւ կենցաղային քիմիայի օգտագործման հետեւանքներին: 68 տոկոսը գիտեր, որ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ թունավոր միջոցներ օգտագործելուց հետո, իսկ 73 տոկոսը սենյակն օդափոխել է մակերեւույթները սպիտակեցնող նյութով կամ փոշիով մշակելուց հետո:

Թունաբանական կլինիկաներ դիմած պացիենտների 11 տոկոսը գանգատվել է քթաըմպանի բորբոքումից: Եվս 8 տոկոս դեպքերին բաժին է ընկնում մաշկի, աչքերի գրգռվածությունը, գլխապտույտը, գլխացավը: Մնացած պացիենտները,- յուրաքանչյուր կարգին բաժին է ընկել 6-ական տոկոս,- բժիշկներին են դիմել սրտխառնոցի կամ շնչառական խնդիրների պատճառով:

CDC մասնագետների եզրակացության մեջ նշված է, որ մաշկային հականեխիչների կիրառմամբ ձեռքերը լվանալը վիրուսայկին հիվանդությունների լավագույն կանխարգելումն է:

Նրանց խոսքով՝ թունավորումից խուսափելու համար սենյակների ախտահանման համար թունավոր միջոցների օգտագործումից առաջ անհրաժեշտ է պաշտպանել մաշկի բաց հատվածները եւ շնչառական օրգանները, ինչպես նաեւ ուշադիր կարդալ հրահանգները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել