Աշխարհի շատ երկրներ մոտ ժամանակներս կվերանայեն կորոնավիրուսից մահացության հաշվարկը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, վերանայման արդյունքում մահացածների թվի մասին տվյալներում փոփոխություններ կլինեն:
Ավելի վաղ ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը «բարդ է հասկանալու համար»:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է վերանայեն մահացության հաշվարկը, հաղորդում է rbc.ru-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր