• Latest news

Գիտնականները կորոնավիրուսի ժամանակ թրոմբների առաջացման կանխարգելման համար դեղամիջոց կթեստավորեն

16 հունիսի, 2020  09:41

Գիտնականները կորոնավիրուսի ժամանակ թրոմբների առաջացման կանխարգելման համար փորձարարական TRV027 դեղամիջոց կթեստավորեն: համարվում է, որ այն կարող է բալանսավորել հորմոնները, որոնք ազդում են արյան ճնշման եւ արյունատար անոթների վրա:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, կորոնավիրուսով վարակված պացիենտների մեկ երրորդի մոտ ձեւավորվում են թրոմբներ, այդ թվում՝ թոքերում: Սրտի բրիտանական հիմնադրամի (British Heart Foundation) մասնագետները կարծում են, որ այդ պրոցեսը կարող է առաջանալ անգիոտենզին II եւ անգիոտենզին  1-7 հորմոնների միջեւ դիսբալանսի պատճառով: Առողջ մարդու մոտ այդ բալանսը պահպանում է ACE-2 ֆերմենտը, որը գտնվում է բջիջների մակերեսի վրա եւ որի միջով SARS-CoV-2 վիրուսը թափանցում է օրգանիզմ:   

Հիմնադրամը հետազոտություն է անցկացնում, որի շրջանակում TRV027 դեղամիջոցը կթեստավորվի կորոնավիրուսով վարակվածների բուժման համար: Նախնական տվյալներով՝ այն կարող է վերականգնել հորմոնոլ դիսբալանսն ու կանխել թրոմբների ձեւավորումը:

8 օրը ծայրահեղ շրջան է կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, որի ժամանակ ախտանիշները կարող են խորանալ, եւ կարող է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժման կարիք առաջանալ: Եթե դեղամիջոցն արդյունավետ լինի, ապա խմբում, որը կընդունոի TRV027, ցուցանիշներն ավելի լավը կլինեն, քան պլացեբո ընդունած խմբում:   

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել