• Latest news

D վիտամինը կարող է կանխել հակաքաղցկեղային թերապիայի տարածված կողմնակի էֆեկտը

23 հունիսի, 2020  16:41

D վիտամինը կարող է կանխել հակաքաղցկեղային իմունաթերապիայի պոտենցիալ ծանր կողմնակի էֆեկտները: Այս մասին նշված է CANCER CANCER ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, հայտնում է Eurek Alert-ը:

Խոսքը վերահսկվող իմունային կետերի ինհիբիտորների կիրառմամբ հակաքաղցկեղային թերապիայի մասին է: Այս միջոցները իմունային համակարգին օգնում են ճանաչել քաղցկեղային բջիջները եւ պայքարել դրանց դեմ: Այս մոտեցումը բավականին արդյունավետ է եւ խոստումնալից, սակայն երբեմն բուժման ժամանակ պատահում են տհաճ կողմնակի էֆեկտներ, այդ թվում՝ կոլիտ. հաստ աղիքի բորբոքային ռեակցիա:

Ավելի վաղ արդեն հաստատվել էր, որ աուտոիմունային հիվանդությունների եւ աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում D վիտամինը կարող է իմունային համակարգի վրա դրական ազդեցություն ունենալ: Այս պատճառով մասնագետները որոշել են այդ վիտամինն օգտագործել:

Հետազոտությունը ներառել է մելանոմայով 213 պացիենտների մասին տեղեկությունները, որոնք 2011 եւ 2017 թվականների միջակայքում ստացել են վերահսկվող իմունային կետերի ինհիբիտորներ: Այս պացիենտներից 37 մարդու մոտ (17 տոկոս) կոլիտ է զարգացել:

66 պացիենտ (31 տոկոս) մինչեւ ինհիբիտորներով բուժումը սկսելը ընդունել է D վիտամինով հավելումներ: Նրանց մոտ այս վիտամինը չընդունածների համեմատությամբ կոլիտի զարգացման հավանականությունը 56 տոկոսով ցածր էր:

Այս արդյունքները հաստատվել են նաեւ 169 պացիենտից կազմված մյուս խմբում, որոնցից 49 մարդու մոտ (29 տոկոս) կոլիտ է զարգացել: Այս խմբում D վիտամինի գործածումը կապված էր 54 տոկոսով կոլիտի զարգացման հավանականության նվազման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է