• Latest news

Աշխարհում այսօր տարածված կորոնավիրուսի շտամմը տարբերվում է շտամմից, որը եղել է Ուհանում. գիտնականներ

3 հուլիսի, 2020  17:26

Աշխարհում այսօր տարածված կորոնավիրուսի շտամմը տարբերվում է շտամմից, որը եղել է Ուհանում: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Cell ամսագրում:

Այսօր տարածված շտամմն անվանել են G614, իսկ նախորդը՝ D614:

«Վարիատիվ հաճախականությունների դինամիկ հսկողությունը հայտնաբերել է G614-ի տարածման միտում մի քանի աշխարհագրական մակարդակներով՝ ազգային, տարածաշրջանային եւ քաղաքային: Շարժ է տեղի ունեցել նույնիսկ լոկալ բռնկումներում, որտեղ D614 նախնական ձեւը բավականին տարածված էր մինչեւ G614-ի հայտնվելը»,-հայտնել են գիտնականները:

Սակայն նրանց դեռ չի հաջողվել միակարծիք լինել ՝ կապված նրա հետ, թե ինչու է վիրուսի մեկ շտամմ սկսել գերիշխել մյուսների նկատմամբ: Որոշները պնդում են, որ այն ավելի վարակիչ է, մյուսները կարծում են, որ այդ շտամմը կարող է սկսել գերիշխել ԱՄՆժում տարածման արդյունքում, որն այսօր աշխարհում առաջին տեղում է վարակվածների բացարձակ թվով:

Սակայն գիտնականները նշում են, որ, հնարավոր է, որ վիրուսի նոր շտամմն իսկապես արագ է տարածվում, սակայն չկան հիմքեր կարծելու, որ այն ավելի վտանգավոր է կամ ավելի հաճախ է բարդացումներ առաջացնում, ինչպես այն շտամմը, որը եղել է Չինաստանի Ուհան քաղաքում:    

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է