• Latest news

Մասնագետները նշել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման ամենավաղ նախանշանը

1 սեպտեմբերի, 2020  20:47

Ալցհեյմերի հիվանդության առաջացման ամենավաղ նախանշանը  կարող է հայտնվել երիտասարդ տարիքում այլ ախտանշանների հայտնվելուց տասնամյակներ առաջ: Այս մասին հայտնել են Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի եւ Ռուրսկի համալսարանի գիտնականները:

Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ հիվանդության առաջին նախանշանները կարող են արտահայտվել տարածքում կողմնորոշվելու խախտումներում:

Հետազոտություն է անցկացվել 267 առողջ մարդկանց մասնակցությամբ, որոնցից 65-ը եղել են APOE ε4 ալլելյա գենի կրողներ, որը, ինչպես համարվում է, կապված է Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեծ ռիսկի հետ;

Փորձի մասնակիցները կողմնորոշման թեստ են անցել , երբ մարդը ենթագիտակցորեն հիշում է հետդարձի ուղին: Փորձի ընթացքում մասնակիցները պետք է հիշեին վիրտուալ տարածքում աղբարկղի գտնվելու վայրը եւ անցնեին ծառերի մոտ, որոնց թիվը փոխվել է 1-5, ծառերից մեկի վրա խնձոր է եղել: Երբ փորձի մասնակիցը հասել է որեւէ ծառի, այն անհետացել է: Դրանից հետո անհետացել են բոլոր ծառերը, եւ պետք էր գտնել դեպի աղբարկղ հետդարձի ուղին: Որքան շատ են մասնակիցները սխալվել՝ գնահատելով դեպի աղբարկղ տարածքը, այնքան փոքր է եղել երթուղու ինտեգրման արդյունավետությունը: Փորձի շրջանակում կամավորները նաեւ անցել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

Պարզվել է, որ երթուղու ինտեգրման ունակությունը կապված է եղել նաեւ էնտորինալ կեղեւում grid cells-ի աշխատ ունակության հետ: Այդ նեյրոնները պատասխանատու են տարածքում կոորդինատային ցանցի համար եւ ակտիվանում են, երբ կենդանին կամ մարդը հատում են այդ երեւակայելի ցանցի հանգույցները: Գիտնականների կարծիքով՝ տարածքում կողմնորոշման խախտումն առաջացել է նեյրոնների դիսֆունկցիայի պատճառով: Դա թույլ է տալիս հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկի ենթարկված մարդկանց տասնամյակներ առաջ մինչեւ հիվանդության ախտանիշները հայտնվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել