• Latest news

Գիտնականներն անպտղության եւ վաղ դաշտանադադարի հետ կապված գեն են հայտնաբերել

3 սեպտեմբերի, 2020  23:42

Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որն օգնել է որոշել NEMP1 գենի նախկինում անհայտ դերը պտղաբերության մեջ: Երբ այս գենը բացակայում է պտղատու ճանճերի, կլոր որդերի, դանիո-ռերիո ձկնիկների եւ մկների մոտ, կենդանիներն ապտուղ են դառնում կամ վաղ տարիքում կորցնում են պտղաբերությունը, սակայն մյուս առումներով առողջ տեսք են ունենում:

Վերլուծելով մարդկանց գենետիկական տվյալները` հետազոտողները հասկացել են, որ այս գենի մուտացիաների եւ վաղ դաշտանադադարի միջեւ կապն ակտուալ է նաեւ դրանց համար: Հետազոտությունը ներկայացվել է Science Advances ամսագրում:

Միջուկային թաղանթի սպիտակուց 1 (NEMP1) կոչվող մարդու գենը դեռ լայնորեն ուսումնասիրված չէ: Հետազոտողները նախատեսում են պարզել` արդյոք կանանց մոտ պտղաբերության հետ խնդիրներ ունեցող կանայք մոտ մուտացիաներ կան NEMP1-ում: Նրանք մարդու սաղմնային ցողունային բջիջներ են մշակել, որոնց CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի միջոցով որոշակի մուտացիաներ են հատկացվել, որոնք գետետիկական բազաներում թվարկվել են որպես անպտղության հետ կապված:

«Հնարավոր է բազմաթիվ միանգամայն առողջ կանայք կան, ովքեր NEMP սպիտակուցի պակաս ունեն: Եթե ​​պարզվի, որ դա է անպտղության պատճառը, ապա այս տեղեկատվությունն առնվազն կարող է բացատրություն տալ, բուժման նոր տարբերակներ առաջարկել»,- նշել է հետազոտության գլխավոր հեղինակ Հելեն Մակնիլը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել