• Latest news

Պե՞տք է արդյոք լվանալ միսը եփելուց առաջ

5 սեպտեմբերի, 2020  12:22

Պե՞տք է արդյոք լվանալ միսը եփելուց առաջ: Շատ մարդիկ, առանց երկմտելու, կպատասխանեն այո: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

2019-ին անցկացված փորձարկումը ցույց է տվել, որ հում միսը կամ թռչնամիսը լվանալը վատ գաղափար է, քանի որ այն կարող է աղիքային թունավորումների պատճառ դառնալ: Այս փորձի ընթացքում 300 մարդու բաժանել են երկու խմբի եւ խնդրել են հավից ճաշ պատրաստել, որն ավելի վաղ նախապես արհեստականորեն վարակվել էր E.coli-ով: Մի խմբի մասնակիցները պետք է հավը չլվանային եփելուց առաջ, իսկ երկրորդի մասնակիցներին ոչ մի հրահանգ չէր տրվել, եւ նրանց կեսը լվացել էր միսը:

Փորձի մասնակիցների կողմից պատրաստված ուտեստների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հավը լվացողների ճաշերը վարակված էին նույն E. coli-ով: Զարմանալին այն էր, բակտերիաներ են հայտնաբերվել նրանց 20 տոկոսի մոտ, ով միս չէր լվացել: Պարզվել է, որ ոչ բոլոր մարդիկ գիտեն ինչպես ճիշտ ախտահանել իրենց ձեռքերը, աշխատանքային մակերեսները եւ սպասքը, այդ իսկ պատճառով հում մսից բակտերիաներն անցնում են պատրաստի ուտեստին: Մասնակիցների 14 տոկոսի մոտ լվացարաններում դեռ մանրէներ կային նույնիսկ դրանք լվանալուց եւ ախտահանելուց հետո:

Medportal.ru-ի փոխանցմամբ` ամենից հաճախ խոհանոցում մթերքների հետ միասին մնում են ոչ անվնաս սալմոնելլան, նորովիրուսը, կամպիլոբակտերը եւ տոքսոպլազման: Երբ մի կտոր միսը կամ թռչնամիս պահում ենք հոսող ջրի տակ, այդ մանրէները փոքր կաթիլների հետ միասին տարածվում են շուրջբոլորը:
Փորձի համադրողը` ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը (USDA), միսը լվանալը համարում է հնացած սովորություն, քանի որ միսը ճիշտ եփելը մանրէներ է սպանում, այն նախապես լվանալ պետք չէ: Իսկ եթե ​​ցանկանում եք ազատվել հում մսի լորձից կամ դրա վրա իսկապես ինչ-ոչ բան կան, ապա կարող եք ոչ թե հոսող ջուր, այլ թղթե սրբիչ օգտագործել:

        USDA-ն 3 կանոն է առաջարկում` մսամթերքի անվտանգ պատրաստման համար

  1. Նախ` աղցան, ապա` միս: Նախ պետք է պատրաստել այն, ինչը ջերմամշակման կարիք չունի. այդպես «կեղտոտ» սննդից մաքուրին մանրէներ փոխանցլեու հավանականությունն ավելի քիչ կլինի:

  2. Լվացեք, ապա ախտահանեք: Միսը վերամշակելուց անմիջապես հետո անհրաժեշտ է լվանալ եւ ախտահանել լվացարանը, կտրելու տախտակը, այնուհետեւ 20 վայրկյան ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով:

  3. Եփել ճիշտ ջերմաստիճանում.
    .  Խոզի, տավարի, գառի կամ հորթի միսը` 63 °С
    .  Աղացած միսը` 71 °С
    .  Թռչնամիսը ցանկացած ձեւով` 74 °С

Մսից եւ հավից բացի, անիմաստ է լվանալ նաեւ սունկը եւ ձուն: Իսկ ահա բանջարեղենն ու պահածոները մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ խոզանակով լավ լվանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է