• Latest news

COVID-19․ Ախտանիշներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել

16 սեպտեմբերի, 2020  16:30

Ցրտերի սկսվելուն զուգահեռ՝ մասնագետները սպասում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին եւ հիվանդացության կտրուկ աճի։ Այս քննարկումների ֆոնին Express պարբերականը հրապարակել է COVID-19-ի նշանների ամբողջական ցանկը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։

Առողջապահության ազգային ծառայության (NHS) բրիտանացի բժիշկներն ի սկզբանե նշում էին երեք դասական նախազգուշացնող նշան․

  • մշտական հազ,
  • բարձր ջերմություն,
  • հոտառության, համի զգացումի փոփոխություն կամ կորուստ։

Նրանց խոսքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով մարդը այս ախտանիշներից համենայնդեպս մեկն ունենում է։

Սակայն մյուս երկրների առողջապահության ծառայությունների պաշտոնական ղեկավարությունները ներկայացնում են ախտանիշների ավելի ընդլայնված ցուցակ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնները (CDC), օրինակ, հայտնում են, որ COVID-19-ով մարդկանց մոտ գրանցվել է «ախտանիշների լայն սպեկտր»։ Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ հնարավոր նշաններին․

  • տենդ կամ դող,
  • հեւոց կամ դժվարացած շնչառություն,
  • հոգնածություն,
  • ցավեր մկաններում կամ մարմնում,
  • գլխացավ,
  • հիվանդ կոկորդ,
  • քթի խցանում կամ հարբուխ,
  • սրտխառնոց կամ փսխում,
  • դիարեա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին կարծում է, որ հատուկ ուշադրության են արժանի նաեւ այս ախտանիշները․

  • կոնյունկտիվիտ,
  • մաշկի վրա ցան,
  • ձեռքերի եւ ոտքերի մատների գույնի փոփոխություն,
  • կրծքում ցավ կամ ճնշում,
  • խոսքի կամ շարժումների կորուստ։

Իրենց մոտ թվարկված ախտանիշները նկատող մարդկանց հանձնարարվում է ինքնամեկուսացում պահպանել՝ աշխատանքի, դպրոց կամ հանրային վայրեր չգնալ, տաքսիից չօգտվել, ուտելիքի եւ դեղերի համար տանից դուրս չգալ, այցելուներին թույլ չտալ տուն մտնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։