• Latest news

Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողները շատ ավելի քիչ են, քան COVID-19-ով հիվանդները. հետազոտություն

23 սեպտեմբերի, 2020  14:10

Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողներն անհամեմատ ավելի քիչ են, քան COVID-19-ով հիվանդները: Նման եզրակացության են հանգել Բեռնի համալսարանի (Շվեյցարիա) գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է PLoS Medicine ամսագրում:

Ըստ Lenta.ru-ի` վերոհիշյալ գիտնականները 79 հետազոտություն են վերլուծել, որոնցում էմպիրիկ տվյալներ են ներկայացված կորոնավիրուսով 6.616 մարդու վերաբերյալ, որոնցից 1.287-ը համարվում է ասիմպտոմատիկ կրող: Գիտնականները չեն կարողացել COVID-19-ի կեղծ բացասական դեպքեր հայտնաբերել, սակայն եզրակացրել են, որ դիտարկման ողջ ժամանակահատվածում վարակման դեպքերի միայն 20 տոկոսն է ասիմպտոմատիկ մնացել:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համավարակի զսպման համար հարկավոր է շարունակել հետեւել ձեռքերի եւ շնչառական օրգանների հիգիենային, սոցիալական հեռավորություն պահպանել, քանի որ վարակման դեպքերի մեծ մասը տեղի է ունենում նախքան վարակման աղբյուր դարձող մարդու մոտ ախտանիշների հայտնվելը:

Մասնագետները հիշեցնում են, որ մինչ այժմ COVID-19-ի ախտանիշների ամբողջական սպեկտրը բավարար չափով ուսումնասիրված չէ: Որոշ վարակված մարդիկ կարող բախվել հիվանդության ծանր ընթացքին, այդ թվում` վիրուսային թոքաբորբի, շնչառական դիսթրես համախտանիշի, որը կարող է մահվան հանգեցնել: Սակայն կան նաեւ հիվանդներ, որոնք ամբողջովին ասիմպտոմատիկ են մնում մեղմ ոչ սպեցիֆիկ ախտանիշներ են ունենում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել