• Latest news

Քանի՞ կիլոգրամ է առաջարկվում նիհարել շաքարախտով հիվանդներին` կյանքը երկարացնելու համար

26 սեպտեմբերի, 2020  21:26

Որքա՞ն պետք է նիհարեն դիաբետիկ հիվանդները` կյանքի տեւողության եւ սրտի առողջության վրա էական ազդեցություն ունենալու համար: Այս հարցի պատասխանը հրապարակել են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները Annals of Surgery գիտական ​​ամսագրում:

Medportal.ru-ի փոխանցմամբ` այսպես կոչված մետաբոլիկ վիրաբուժությունից հետո դուք պետք է կորցնեք ձեր սկզբնական քաշի 5-10 տոկոսը, որպեսզի սրտի եւ արյան անոթների առողջությունը բարելավվի, իսկ կյանքն ավելի երկարի: Նման ազդեցություն է եղել այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց մարմնի քաշի 20 տոկոսը սովորական միջոցառումների, դիետայի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով:

Մետաբոլիկ վիրաբուժություն են կոչում այն վիրահատությունները, որոնք օգնում են մարդուն նիհարել: Դրանք վերջերս են սկսել մետաբոլիկ կոչել (բարիատրիկի փոխարեն), քանի որ հայտնի է դարձել նյութափոխանակության համար դրանց օգտակարության մասին, առաջին հերթին` գլյուկոզի: Նման վիրահատություն է, օրինակ, ստամոքսի անաստոմեզը:

Գիտնականների համար դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչու է մետաբոլիկ վիրահատությունն այդպիսի ազդեցություն ունենում: Հայտնի է, որ այն բարելավում է արյան գլյուկոզի մակարդակի վերահսկողությունը, նման օպերացիաներից հետո դիաբետիկների մոտ մահվան ռիսկը կարող է կրճատվել 40 տոկոսով:

Բացի այդ, գիտնականները ենթադրում են, որ վիրահատությունների լրացուցիչ, քաշի կորստի հետ կապ չունեցող օգտակարությունը կարող է նաեւ կախված լինել աղիքային միկրոբիոմի փոփոխությունից կամ հորմոնների արտազատումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել