• Latest news

Պաշտոնական հաստատում․ Կորոնավիրուսը տարածվում է օդով

7 հոկտեմբերի, 2020  14:19

Կորոնավիրուսը կարող է հաղթահարել համեմատաբար մեծ տարածություն եւ օդում երկար պահպանվել։ Այս մասին նշված է COVID-19-ի տարածման վերաբերյալ նոր ուղեցույցում, որի մեջ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնները (CDC) մի շարք փոփոխություններ են կատարել։

Փոփոխություններում հաշվի են առնվել հրապարակված մի քանի նոր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ որոշակի, ոչ տիպական իրադրություններում COVID-19-ով մարդիկ կարող են մյուսներին վարակել շուրջ 1,8 մետր հեռավորությամբ։ Վարակումը կարող է տեղի ունենալ այն վայրերում, որոնք կարճ ժամանակ առաջ լքել են վարակված մարդիկ։ Սա հնարավոր է վատ օդափոխվող կամ փակ տարածքներում։ Վարակմանը նպաստում են նաեւ այն գործողությունները, որոնք շնչառությունը հաճախակիացնում են, օրինակ՝ ծանր մարզումները․ սա կարող է օդում մասնիկներ առաջացնել, որոնք կարող են վիրուսը փոխանցել։

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ կորոնավիրուսն, այնուամենայնիվ, ավելի հաճախ է փոխանցվում վարակակրի հետ մոտիկից շփվելիս։  

Ինչ վերաբերում է կանխարգելման միջոցառումներին, այդ բաժնում հաղորդվում է, որ օդային ճանապարհով վարակման հավանականությունն ավելի փոքր է, եթե հանրային վայրերում մարդիկ դիմակ են կրում։ Խորհուրդ է տրվում նաեւ հնարավորինս խուսափել մարդաշատ փակ տարածքներից։ Վարակման հավանականությունը նազեցնում է նաեւ բավարար օդափոխությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է