• Latest news

Օգնել տուժած արցախցիներին. «Հայ» ասոցիացիայի նոր նախաձեռնությունը շարունակում է մարդասիրական օգնություն հավաքել

13 հոկտեմբերի, 2020  13:58

«Հայ» ասոցիացիան իր «Հայ զինվոր» նոր նախաձեռնության շրջանակում շարունակում է ուտելիք, հագուստ, դեղորայք եւ կենցաղային իրեր հավաքել մարդկանց համար, ովքեր տուժել են Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով:

Ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ մարդիկ շատ ակտիվ են, եւ յուրաքանչյուրն օգնում է՝ ինչով կարողանում է: Շատերը նվիրատվություններ են կատարում, մյուսներն օգնում են դասավորել եւ ուղարկել այնտեղ, որտեղ այդ նվիրատվություններն այժմ անհրաժեշտ են:

Նախօրերին ասոցիացիայի բազա այցելեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ուղիղ եթերում նա ցույց տվեց սրահներից մեկը, որտեղ դեղորայք, սնունդ, հագուստ եւ այլ իրեր են հավաքում, եւ պատմեց, որ ամեն օր նման քանակությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվում արցախցիներին:

Նա հավելեց, որ իսկապես հպարտանում է, որ հայ է: Վերջին շրջանում նա ամեն օր տեսանյութեր եւ այլ ապացույցներ է ստանում այն մասին, որ ամբողջ աշխարհի հայերը՝ Լոս Անջելեսից Ավստրալիա, Աֆրիկայից Նոր Զելանդիա, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն տուժած արցախցիներին:

Հիշեցնենք, որ Ասոցիացիայի բազան այժմ գտնվում է Բագրատունյաց 5 հասցեում: Այնտեղ կարելի է տանել հագուստ, սնունդ, շշերով ջուր, անձնական հիգիենայի պարագաներ եւ առօրյա կյանքում անհրաժեշտ այլ իրեր:

Նշենք, որ սա «Հայ» ասոցիացիայի երրորդ խոշոր ծրագիրն է: Առաջին տարին չէ, որ ասոցիացիան իրականացնում է «Հայ մանուկ» ծրագիրը, որի շրջանակներում այն օգնում է Հայաստանում անզավակ զույգերին` ֆինանսավորելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը: Այս ծրագրի շնորհիվ շատ անզավակ զույգեր վերջապես ծնող են դարձել:

COVID-19 համավարակի հետ կապված կարանտինի ամենաթեժ ժամանակ ասոցիացիան սկսել է նաեւ «Հայ տարեց» նախագիծը, որի շրջանակներում կամավորները սնունդ եւ առաջին անհրաժեշտության իրեր են տանում անմիջապես նրանց տները, ոպեսզի նրանք մեկ ամիս կարողանան դուրս չգալ տնից:

Տեղեկատվություն դրամական նվիրատվություն կատարել ցանկացողների համար.

Շահառուի բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

Շահառուի անվանում` «ՀԱՅ» ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղ

Շահառուի հաշվեհամար` 1570060074860100

«Նպատակ» դաշտում պարտադիր պետք է նշել՝ հանգանակություն «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» նախագծին,
ստացող դաշտում նշել՝ «ՀԱՅ» ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղ։

Դրամահավաքին միանալու համար ներբեռնեք հավելվածը`

iTunes: https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8

Google Play: https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay

Web page
http://asociacionhay.org/donate/project/1

GoFundMe:

https://www.gofundme.com/f/r7jeat-artur039s-campaign-for-hye-north-america-inc?utm_source=whatsapp&utm_medium=chat&utm_campaign=p_cf%20share-flow-1&fbclid=IwAR1K8iDPDHiAvQ-VIOiz8CaEuU8LBgHr-5foNTsjj9pVyHOcAvyzAfqJvGQ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել