Կորոնավիրուսի նոր, առավել ագրեսիվ տարբերակների աղբյուր կարող են դառնալ կենդանիները՝ պնդում է ՌԴ ՄՊՀ պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Ագրանովսկին:
«Եթե ինչ-որ տեղ պետք է սպասել վիրուսի ագրեսիվ տարբերակներին, ապա, դա ամենայն հավանականությամբ, կենդանիների ռեզերվուարներն են…Մարդկային պոպուլյացիայում դա տեղի չի ունենա»,-ասել է մասնագետը:
Ura.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետի խոսքով՝ ագրեսիվ մուտացիաների հայտնվելու համար վիրուսի շատ կրողներ են պետք: SARS-CoV-2-ի դեպքում բավարար չէ մարդկանց շրջանում վարակվածների թիվը, որպեսզի վիրուսը կարողանա զարգանալ առավել վտանգավոր ձեւով: Այդ զարգացմանը նաեւ կարող է նպաստել պատվաստանյութը:
Ագրանովսկու խոսքով՝ մարդկանց համար անցանկալի մուտացիաներ, իհարկե, հնարավոր են, սակայն իրականում քիչ հավանական են SARS-CoV-2-ի փոփոխության ցածր արագության պատճառով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր