• Latest news

Կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելուց հետո կինը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

23 հոկտեմբերի, 2020  13:41

ԱՄՆ-ից 46-ամյա Լեսլի Տանյանը երկու ամսում կորոնավիրուսով է վարակվել երկրորդ անգամ։ Երկրորդ վարակումն առաջինից շատ ավելի ծանր է եղել, եւ պացիենտը մահամերձ վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես հայտնել է The Mirror պարբերականը, կինն առաջին անգամ հիվանդությունը տարել է գործնականում առանց ախտանիշների։ Նա սխալմամբ կարծել է, թե կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ձեռք բերել։

Սակայն օգոստոսին նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել․ նրա արյան մեջ թթվածնի մակարադակն այնքան արագ էր նվազում, որ նա սկսել է գիտակցությունը կորցնել։

Երբ հիվանդանոց է գնացել, բժիշկները հրաժարվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնել, քանի որ ոչ պակաս 2 ամիս առաջ նա COVID-19-ը հաղթահարել էր։ Սակայն ավելի ուշ ախտորոշումն, այնուամենայնիվ, հաստատվել է, եւ Տանյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա 3 շաբաթ պայքարել է ապրելու համար։

Վերակենդանացման բաժանմունքում բուժումից հետո նրան 1 ամսով տեափոխել են հիվանդների խնամքով զբաղվող հաստատություն, քանի որ հիվանդությունը լրջորեն ախտահարել էր նրա թոքերը։

Բուժումից հետո Տանյանի թեստերը երկու անգամ բացասական արդյունք են ունեցել, եւ նա տուն է վերադարձել։ Բժիշկների խոսքով՝ նրան կարելի է համարել իսկապես հաջողակ, քանի որ հիվանդության այդ փուլում հայտնված շատ պացիենտներ մահանում են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է