• Latest news

Հոգեբանը բացատրել է, թե ինչու են որոշ մարդիկ հրաժարվում դիմակ կրել

24 հոկտեմբերի, 2020  16:26

Որոշ մարդիկ պարզապես չեն հավատում դիմակների արդյունավետությանը կամ չեն հասկանում դրանց անհրաժեշտությունը, այդ պատճառով ել չեն կրում դրանք: Նման կարծիք է հայտնել հոգեբան Ալեքսանդր Կոնֆիսահորը (Ռուսաստան):

Դիմակները ինքնին էժան են, ասաց նա, սակայն որոշ մարդիկ կարող են նույն դիմակը կրել մի քանի օր: Հոգեբանի խոսքով` որոշ մարդիկ պարզապես չեն հավատում դիմակների` կորոնավիրուսից պաշտպանելու ունակությանը:
Կոնֆիսահորը կասկածում է, որ տուգանքները կարող են օգնել լուծել դիմակ չկրելու խնդիրը, քանի որ տուգանքներն ավելի կբարկացնեն այն մարդկանց, ում ֆինանսական վիճակը վատթարացել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Սակայն վերահսկել դիմակների կրումը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, պնդում է մասնագետը:

Նրա կարծիքով` մարդիկ իրենք պետք է սկսեն հասկանալ դիմակներ կրելու անհրաժեշտությունը, այդ դեպքում դա իրավիճակը դեպի լավը կփոխի: Իսկ սոցիալական գովազդն այս հարցում նա արդյունավետ չի համարում: «Եթե մարդիկ իրենք չհասկանան, որ դա իրենց պետք է, իրավիճակը չի փոխվի»,- ասաց նա:

Իր հերթին, թերապեւտ-իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը կարծում է, որ ձեռնոցներ եւ դիմալ կրելու մարդկանց դժկամությունը պայմանավորված է հենց ֆինանսական գործոնով, քանի որ նույնիսկ աննշան գումարն է կարեւոր: Նրա կարծիքով` անհրաժեշտ է ակտիվորեն տեղեկատվություն տարածել դիմակների եւ ձեռնոցների օգտագործման օգուտի մասին:

«Հակասական տեղեկատվության բազմազանությունը բնակչության շրջանում անվստահություն է առաջացնում բոլոր միջոցառումների նկատմամբ: Պետք է մարդկանց բացատրել, որպեսզի առաջարկությունները տրամաբանորեն պարզ եւ հասկանալի լինեն բոլորի համար»,- ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման համար խորհուրդ է տրվում դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ ախտահանել ալկոհոլ պարունակող հակասեպտիկներով (ալկոհոլի պարունակությունը` առնվազն 60 տոկոս):


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է