• Latest news

Ինչպե՞ս ախտահանել սմարթֆոնը համավարակի ժամանակ

25 հոկտեմբերի, 2020  11:44

Վիրուսներից եւ բակտերիաներից սմարթֆոնն անվտանգ դարձնելու, սակայն միեւնույն ժամանակ այն չվնասելու համար կարելի է դա ախտահանել սպիրտ պարունակող անձեռոցիկներով: Իսկ ջրածնի պերօքսիդը հարմար չէ հեռախոսն ախտահանելու համար: Այդ կարծիքով է կիսվել Ռոսպոտրեբնադզորի Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդեւը (Ռուսաստան):

«Ավելի լավ է հեռախոսը մշակել սպիրտ պարունակող անձեռոցիկներով. դա չի վնասի հեռախոսը: Կարելի է նաեւ օգտագործել ցանկացած ախտահանիչ, ավելացնել այն անձեռոցիկի վրա եւ սրփել գաջեթը: Հեռախոսն ախտահանելու համար պետք չէ օգտագործել ջրածնի պերօքսիդ, որն ախտահանիչ միջոց չէ, ուստի դրա օգտագործումն անօգուտ է»,-ասել է Լեբեդեւը:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ մասնագետը նշել է, որ մարդը չի կարող մշտապես իր մոտ պահել սմարթֆոնը եւ հաճախ թողնում է դա ամենատարբեր վայրերում: Հեռախոսները նույնպես հաճախ փոխանցվում են միմյանց, ինչի հետեւանքով դրանց վրա կարող են հայտնվել վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի հարուցիչներ:

Համաճարակաբանի խոսքով՝ հեռախոսը պարտադիր պետք է սրփել աշխատանքային օրվա վերջում: Դեռ ավելին, բջջային հեռախոսի ախտահանումը միայն այսօրվա խնդիր չէ. այն պետք է մաքրել մշտապես:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել