• Latest news

Ինչպիսին է կորոնավիրուսով ընտանիքի անդամի վարակվելու հավանականությունը

4 նոյեմբերի, 2020  21:51

Հայտնի է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը առավել հաճախ փոխանցվում է վարակված մարդու հետ սերտ շփման ընթացքում: Այդ դեպքում ինչպիսի՞ն է ձեզ հետ նույն տանը ապրող ընտանիքի անդամից վարակվելու հավանականությունը:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակվածի հետ նույն տանը ապրող մարդկանց համար վարակվելու վտանգը կարող է հասնել 35%-ի: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) կողմից անցկացված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ հավանականությունը կարող է ավելի բարձր լինել:

Ամերիկյան երկու քաղաքների տվյալների համաձայն՝ վարակվածների հետ ապրող մարդկանց 53%-ը վարակվել է կորոնավիրուսով: Միաժամանակ, վարակի հավանականությունն ավելի մեծ է, եթե առաջին վարակվածը 18-57 տարեկան է (57%), եւ ավելի ցածր, եթե նրա 18 տարին չի լրացել (43%):

Մի քանի հետաքրքիր փաստ.

  • Ամերիկացի գիտնականների կողմից կատարված մեթավերլուծությունը ցույց է տվել, որ ամուսինների եւ զուգընկերների միջեւ վիրուսի փոխանցման ռիսկը ամենաբարձրն է՝ նրանց միմյանցից վարակվելու ռիսկը 43% է, մինչդեռ ընտանիքի մյուս անդամների միջեւ փոխանցման ռիսկը 18% է:
  • Այլ ուսումնասիրությունները ցույց են տվել վարակի առավելագույն ռիսկը այն մարդկանց մոտ, ովքեր վարակվածի հետ քնել են նույն մահճակալում կամ նույն սենյակում։
  • Եթե վարակվածը հաճախակի է շփվում ընտանիքի անդամների հետ, նրանց վարակվելու ռիսկը 18 անգամ մեծանում է, քան մեկուսացումը պահպանելու դեպքում։
  • Վարակման մեկ այլ ռիսկի գործոն է միասին ուտելը:
  • Վարակման վտանգը էականորեն նվազում է, երբ տանը պահպանվում է մեկուսացումը եւ սոցիալական հեռավորությունը, ընտանիքի անդամները դիմակներ են կրում, ախտահանում են մակերեւույթները եւ հաճախ են լվանում ձեռքերը:
  • Ցանկացած միջոցառում, ինչպիսին է հարսանիքը կամ երեկույթը, մեծացնում է վարակի վտանգը ոչ միայն միասին ապրող մարդկանց, այլեւ հյուրերի համար:
  • Եթե վարակվածի մոտ լուծ կա, նրա հետ ապրող մարդկանց համար վարակվելու վտանգը միջինից 4 անգամ բարձր է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել