• Latest news

5 ուշագրավ փաստ ԹՔՕՀ-ի մասին

22 նոյեմբերի, 2020  11:40

Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ) տառապում է ամբողջ աշխարհում ավելի քան 65 միլիոն մարդ, սակայն դրա մասին բնակչությունը բավականին քիչ է տեղեկացված:

ԹՔՕՀ-ը քրոնիկական զարգացող վիճակների խմբի անվանումն է, որոնց պատճառով թոքերում օդի հոսքը սահմանափակվում է: ԹՔՕՀ-ը ներառում է քրոնիկական բրոնխիտը եւ  էմֆիզեման, ընդ որում՝ որոշ պացիենտներ տառապում են երկու հիվանդություններով միաժամանակ: Այդ ախտորոշմամբ մարդիկ բառացիորեն խեղդվում են հազի եւ այտուցի պատճառով, որոնք առաջանում են շնչուղիներում լորձի չափից շատ քանակության հետեւանքով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ուշագրավ փաստ այդ հիվանդության մասին.

  1. ԹՔՕՀ-ի առաջացման ռիսկի գլխավոր գործոնը ծխելն է

ԹՔՕՀ-ը 80-90 տոկոս դեպքում այն զարգանում է երկար տարիներ ծխելու պատճառով: Ծխողների շրջանում նաեւ բարձր է այդ հիվանդության հետեւանքով մահացության ցուցանիշը: Յուրաքանչյուր ծխած ծխախոտի հետ մարդու թոքերում են հայտնվում հազարավոր քիմիական նյութեր, այդ թվում՝ նիկոտին, ածխաթթու գազ եւ ծխախոտային խեժ: Այդ ամենը նպաստում է լորձի ավելացմանը, դժվարացնում թոքերի ինքնամաքրումը, առաջացնում գրգռվածություն եւ հյուսվածքների բորբոքում, ինչը եւ հանգեցնում է ԹՔՕՀ -ի զարգացմանը:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ԹՔՕՀ-ը չի բուժվում, սակայն կարելի է զգալիորեն նվազեցնել դրա ախտանշաններն ու բարելավել կյանքի որակը: Նախ անհրաժեշտ է հրաժարվել ծխելուց:

  1. ԹՔՕՀ-ի հիմնական ախտանշանները շնչահեղձությունն ու մշտական հազն են

ԱՀԿ-ի տվյալներով՝ ԹՔՕՀ-ը դանդաղ է զարգանում, եւ ի հայտ է գալիս 40-50 տարեկան մարդկանց մոտ: Հաճախ հիվանդությունը սկսվում է շնչահեղձությունից եւ քրոնիկական հազից մեծ քանակությամբ լորձի արտադրմամբ: Վիճակի վատթարացման դեպքում պացիենտները զգում են ուժգին թուլություն, նրանք դժվարանում են հաղթահարել ամենօրյա գործողությունները: Անգամ աստիճաններով բարձրանալը դառնում է խնդրահարույց: Բոլոր այդ խնդիրների պատճառով բազմաթիվ պացիենտներ կորցնում են աշխատունակությունը:

  1. ԹՔՕՀ ունեցող պացիենտների շուրջ կեսն ուժգին նիհարում է

ԹՔՕՀ-ով պացիենտներից շատերը բախվում են քաշի նշանակալի կորստի հետ: Հետազոտությունները վկայում ե, որ այդ ախտորոշմամբ մարդկանց 25-40 տոկոսն ունի մարմնի զանգվածի ցածր ինդեքս: Ուստի, եթե ախտորոշվել է ԹՔՕՀ կամ կան վերոնշյալ ախտանշանները, կտրուկ եւ առանց պատճառի քաշի կորուստը կարող է մատնանշել այդ հիվանդության զարգացման մասին: Այդպիսի պացիենտներին կարեւոր է լավ սնվել եւ վարել առողջ կենսակերպ իրենց վիճակը չվատթարացնելու համար:

  1. ԹՔՕՀ-ի դեպքերի մինչեւ 50 տոկոսը չի ախտորոշվում

Գիտնականների գնահատմամբ՝ ԹՔՕՀ-ի դեպքերի մինչեւ 50 տոկոսը չի ախտորոշվում, հատկապես հիվանդության առաջին փուլում, երբ ախտանշանները դեռեւս թույլ են կամ չափավոր: Բազմաթիվ պացիենտներ վերագրում են շնչահեղձությունը տարիքային փոփոխություններին, ուստի դիմում են բժշկի միայն հիվանդության խիստ խորացման դեպքում:

  1. ԹՔՕՀ ունեցող պացիենտները գտնվում են կորոնավիրուսի ռիսկի խմբում

Ինչպես եւ քրոնիկական հիվանդություններով տառապող մարդիկ, ԹՔՕՀ-ով պացիենտները գտնվում են COVID-19-ի ծանր արտահայտված ընթացքի եւ դրա հետեւանքով բարձր մահացության ռիսկի խմբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել