• Latest news

Կորոնավիրուսային վարակն ինչպե՞ս կընթանա պատվաստված մարդկանց մոտ

25 նոյեմբերի, 2020  12:53

Ոչ մի պատվաստանյութ չի կարող ապահովել կորոնավիրուսից 100 տոկոսանոց պաշտպանություն, սակայն այն կարող է պաշտպանել ծանր բարդությունների զարգացումից։ Այսպիսի կարծիք է հայտնել պատվաստաբան Եվգենի Տիմակովը (Ռուսաստան), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնագետի խոսքով՝ պատվաստումն այն նպատակով է կատարվում, որ հիվանդանալիս պատվաստված մարդու իմունիտետը դրան պատրաստ լինի։ Մասնագետը նաեւ հավելել է, որ պատվաստանյութը կօգնի «ինֆեկցիան ավելի թեթեւ տանել՝ տանը հեռուստացույցի առջեւ նստած» եւ խուսափել ծանր հետեւանքներից։

Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca ընկերությունների ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի առաջատար մշակող, պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը նույնպես կարծում է, որ պատվաստանյութը չի կարող բոլորին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց, բայց փոխարենը կարող է կանխարգելել հոսպիտալացման շատ դեպքեր եւ հիվանդության ծանր ընթացքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է